Posted in Մուտք դեպի ճամբար

Ինչպես նորոգել աշխարհը

Այս պատմվածքում ասվում էր,որ հայրը մտահոգվում էր աշխարհի խնդիրների մասին և փորձում էր ճանապարհ գտնել դրանք լուծելու համար։Բայց երբ իր որդին գալիս է հոր լաբորատորիա,հայրը նրան զբաղեցնելու նպատակով աշխարհի քարտեզի կտրտված մասերն է տալիս,որպեսզի որդին հավաքի,մտածելով,որ իր որդուց կպահանջվի տասը օր այն ավարտելու համար։Մի քանի ժամ հետո տղան վերադառնում է՝ ձեռքին ամբողջական քարտեզը։Երբ հայրը հարցնում է տղային,թե նա ինչպես հավաքեց այն քարտեզը,որը նա եբևէ չէր տեսել,տղան պատասխանում է,որ նա շրջեց քարտեզը և սկսեց հավաքել մարդուն,որին լավ էր ճանաչում։

Իմ կարծիքով հեղինակը ցանականում էր ասել,որ աշխարհի խնդիրները հենց մարդն է ստեղծում.եթե շտկես մարդուն,կշտկվի նաև խարհը։Օրինակ՝այս պատմվածքում հայրը օրերով մնում էր լաբորատորիայում,որպեսզի կարողանար գտնել ճանապահ աշխարհի խնդիրները նվազեցնելու համար,չպատկերացնելով,որ իր հարցի պատասխանը այդքան պարզ էր։Մարդն է հենց խնդիրներ ստեղծում աշխարհի համար՝վնասելով թե՛ իրեն,թե՛ շրջապատին։Շտկելով մարդկանց մենք կշտկենք աշխարհը։Նույնիսկ տարրական բաները կարող են փոխել մեր աշխարհը։

Leave a comment