Posted in ՀՈՒՆԻՍՅԱՆ ՃԱՄԲԱՐ 2024

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթը անցկացրեցինք բավականին հետաքրքիր։ Ճամփորդություններից բացի մասնակցեցինք հանդիպումների և քննարկումների։

Դիտել ենք իտալական «Կյանքը գեղեցիկ է» ֆիլմը։ Ֆիլմը պատմում է պատերազմական տարիներին ապրող իտալական ընտանիքի մասին և ընդգծում է մարդկային հոգու ուժը և գեղեցկությունը։

Շարունակել կարդալ
Posted in ՀՈՒՆԻՍՅԱՆ ՃԱՄԲԱՐ 2024

«Կյանքը հրաշալի է»․ ֆիլմի վերլուծություն

«Կյանքը հրաշալի է» (1997 թվականին նկարահանված իտալական ֆիլմ, որի ռեժիսորն է Կառլո Մացցակուրատին։ Այն պատմում է մի քանի հերոսների մասին, ովքեր ապրում են իտալական փոքրիկ քաղաքում և յուրաքանչյուրը բախվում է իր սեփական խնդիրների հետ և փնտրում է իր կյանքի իմաստը: Ֆիլմի հերոսներն են՝ Միքելը՝ մի տղամարդ, Լաուրան՝ Միքելի կինը, Լուկան՝ Միքելի մանկության ընկերը և Աննան՝ մի երիտասարդ կին: Պատմության ընթացքում այս կերպարները բախվում են իրենց անցյալի հետ, գործ ունեն իրենց ներկայի հետ և մտածում են իրենց ապագայի մասին:

Շարունակել կարդալ
Posted in Հայոց լեզու 11

Առաջադրանք 22/05

  1. Լրացրու բաց թողած տառերը։

    Տեքստ

    Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթար- գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որթաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարթ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։ Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

    Շարուանկել կարդալ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանք 17/05

    1․ Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

    • քառաշար- քառավանկ
    • ատամնաբույժ- ատամնացավ
    • բթամիտ- բութանկյուն
    • բարեհոգի- բարեսիրտ
    • մանրազնին- մանրակրկիտ
    • քարատաշ- քարաժայռ
    • հետագիծ- հետադաս
    • անտառահատ- անտառածածկ
    • լուսնկա- լուսամփոփ
    • գրավաճառ- գրախանութ
    • սարսափազդու- սարսափահար
    • կատվազգի- կատվակերպ
    Շարունակել կարդալ
    Posted in Էկոլոգիա 11

    «Սևանա լճի մասին» օրենքը

    Հոդված 18

    • Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման ևպ օգտագործման բնագավառներում անմիջական ազդեցության գոտում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները՝ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման մասին հասարակական քննարկումներին

    Այս օրենքի համաձայն՝ համայնքը պետք է ներգրավված լինի Սևանա լճի պահպանման գործում, բայց ըստ պաշտոնական տվյալների՝Գեղարքունիքի մարզի, 40 համայնքներից ոչ մեկ պաշտոնապես ներգրավված չէ։ Այսպիսով ուղղակիորեն խախտվել է «Սևանա լճի մասին» ՀՀ-օրենքի 18-րդ հոդվածը։

    Շարունակել կարդալ
    Posted in Գրականություն 11

    Մատթեոս Զարիֆյան։ «Միայն քե՛զ…»

    Կենսագրություն

    1894 թ․ հունվարի 16-ին է ծնվել արևմտահայ բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը։ Նա Կ․Պոլսում հայտնի ու սիրված էր որպես մարմնամարզիկ, ուսուցիչ, ապա նաև բանաստեղծ։ Հաղթահարելով բանտարկությունն ու աքսորը՝ բանաստեղծը  փրկվում է ցեղասպանության օրերին։ Զինադադարից հետո, 1918 թ․ որպես թարգմանիչ աշխատում է բրիտանական բանակում։ 1919 թ․ բրիտանական հանձնաժողովի հետ մեկնում է գավառներ՝ հայ որբերին հավաքագրելու և տեղեկագիր կազմելու նպատակով։ 1919-21թթ․  անգլերեն ու մարմնակրթություն է դասավանդել Կ․ Պոլսի Պերպերյան վարժարանում։ Մահացել է  թոքախտից՝ 1924 թվականին, ընդամենը 30 տարեկանում։ Կենդանության օրոք Մ․Զարիֆյանը հրատարակել է երկու ժողովածու՝  «Տրտմության և խաղաղության երգեր»(1921) ու «Կյանքի և մահվան երգեր»(1922)։

    Վերլուծություն


    Միայն քե՛զ․․․

    Կես-գիշերի երկընքեն՝
    Լըռությունով մը անբավ՝
    Աատղե՛րն անգամ քե՜զ կ’երգեն․․․

    Ու մենավոր թուփերեն՝
    Լըռությունով մը անբավ՝
    Վարդերը քե՜զ կը բուրեն…

    Ու մինչ կ’երթամ հովին դեմ՝
    Լըռությունով մը անբավ՝
    Ես միայն քե՜զ կաղոթեմ…


    Բանաստեղծությունը կարդալիս հասկանում ենք, որ Զարիֆյանը այս ստեղծագործությունը գրել իր համար կարևոր մարդու համար։ Այդ ամենը մենք հասկանում ենք օգտագործած բառերից, օրինակ՝ աատղե՛րն անգամ քե՜զ կ’երգեն, վարդերը քե՜զ կը բուրեն, ես միայն քե՜զ կաղոթեմ։ Այս բառերից կարող ենք եզրակացնել, որ Զարիֆյանը բանաստեղծությունը գրել իր սիրելիի համար, ում սիրահարված է եղել։

    Posted in Գրականություն 11

    «Շահնամե» Ֆիրդուսի

    ԶԱԼԻ ԾՆՈՒՆԴԸ

    Ի՞նչ արած, տե՛ր, քո որդին է, սիրով պիտի պահպանես, Մաղթանք արա զորավորին ու մի տանջիր ինքդ քեզ։

    Այս գլխում Ֆիրդուսին պատմում է մի շահի մասին ում անունն էր Սահմ, ով երկար ժամանակ թագաժառանգ չուներ։ Երկար տարիներ հետո ծնվում է նրա որդին, բայց նա ուներ մի արատ՝ գլխին ճերմակ մազեր ուներ։ Բայց ոչ ոք համարձակություն չուներ Սահմին այդ մասին ասելու։ Իսկ հենց այս տողերում էլ մի ծառա մոտենում ու պատմում է այդ մասին և մխիթարում՝ ասելով, որ թերություններով հանդերձ նա իր որդին է և Սահմի իրեն տանջելու փոխարեն պետք է շնորհակալություն ասի Աստծուն։

    Աստված գուցե Սիրմուղ հավքին տվել էր մոր զգացմունք, Չծվատեց, երբ որ տեսավ մանկան դեմքին պաղ արցունք։

    Չնայած ամենին, Սահմը իր որդուն տանում է Էլբորզ սար և թողում է այնտեղ։ Իսկ Սիրմուղ հավքը՝ տեսնելով լացող երեխային, տանում է իր բույն և իր ձագերի հետ միասին մեծացնում է տղային։

    ՍԱՄԸ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ

    Նա բանակով արագ թռավ, գնաց հասավ մինչ Էլբորզ, Իր կատարած մեքի համար Աստծուց ուներ դեռ մի հույս։

    Սահմը երազ է տեսնում որտեղ նրան ասում են, որ իր որդին դեռ ողջ է։ Այդ երազից հետո նա հավաքում է մոգերին և ասում, որ մեկնաբանեն իր երազը։ Իսք մոգերնել ասում են,- «Քո հարազատ որդուն, մի համարիր դու մեռած»։ Իսկ այս ամենից հետո Սահմը հավաքում է իր բանակին և մեկնում Էլբորզ իր որդուն գտնելու։

    ՍԱՀՄԸ ԳՏՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ

    «Ամենասեր Աստված, իրոք, ստեղծել է քեզ հզոր, Թռչունների ո՛վ մեծ արքա, ինձ դարձրիր բախտավոր։

    Թշվառներին, ընկածներին, բարձրացրիր դեպի կյանք, Չարության դեմ դաժան ես դու, ով փառահեղ Սիրմուղ հավք»։

    Երբ Սահմը տեսնում է իր որդուն՝ Դեստանին, շնորհակալություն հայտնում Սիրմուղ հավքին, որ այսքան տարի խնամել է իր որդուն։

    Posted in Հայոց լեզու 11

    Թարգմանություն։ Որո՞նք են գրավակաները լավ առաջնորդ դառնալու համար

    Աղբյուր

    Մեզանից շատերը պատկերացնում են մի ամենագետ սուպերհերոսի կերպար, ով կանգնած է, հրամայում ու պաշտպանում է իր հետևորդներին: Բայց դա մի պատկեր է մեկ այլ ժամանակից, որը հնացած առաջնորդության զարգացման ծրագրիր է և այն հիմնված է հաջողության մոդելների վրա այն աշխարհի համար, որը եղել է, այլ ոչ թե այն աշխարհի, որը կա կամ գալիս է:

    Մենք 4000 ընկերությունների ուսումնասիրություն ենք անցկացրել, և նրանց խնդրել ենք՝ տեսնել իրենց առաջնորդության զարգացման ծրագրերի արդյունավետությունը: Ընկերությունների 58% նշել է հմտությունների զգալի բացեր՝ կարևոր առաջնորդի դերի համար: Դա նշանակում է, որ չնայած կորպորատիվ վերապատրաստման ծրագրերին, արտագնա և մարզչական աշխատանքների, գնահատումներին, ընկերությունների կեսից ավելին չի կարողացել բավականաչափ առաջնորդներ
    մշակել: Գուցե դուք ինքներդ ձեզ հարցնեք՝ արդյոք իմ ընկերությունն օգնո՞ւմ է ինձ պատրաստվել դառնալու 21-րդ դարի մեծ առաջնորդ: Հավանականությունը շատ քիչ է:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
    Posted in Պատմություն 11

    Դասարանական աշխատանք

    Գրել 30 պատմական թիվ և 30 պատմական իրադարձություն։

    • Ք.Ա 95-55-Տիգրան Մեծի կառավարման տարեթվերը

    Ք.ա. 95 թ՝ հոր մահից հետո, Տիգրան II-ը Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի հարավարևելյան որոշ հողեր՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը:

    • 301թ.- Քրիստոնեության ընդունումը

    Երբ Գրիգոր Լուսավորիչը բուժեց Տրդատ III թագավորին, այդ ամենից հետո քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոնը։

    • 303թ-Մայր Տաճարի կառուցումը

    Քրիստոնեության ընդունումից հետո՝ Գրիգոր Լուսավորիչի հրամանովշ կառուցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

    • 1717թ.- Մխիթարյան միաբանության ստեղծումը

    Մխիթարյան միաբանությունը ստեղծվել է 1717 թվականին Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ հայ վանական Մխիթար Սեբաստացու կողմից։ Այն նպատակ ուներ նպաստել հայերի կրթությանը և մշակույթի պահպանմանը:

    • 1915թ.- Ցեղասպանություն

    Օսմանյան կայսրությունը՝ հայկական հարցը լուծելու նպատակով, ցեղասպանության ենթարկեց հայերին։

    • 1920թ.-Սևրի պայմանագիր

    Ռուս-թուրքական արդյունքները ամփոփելու համար հրավիրվեց ժողով,որի ժամանակ առանց հայ պատվիրակների ներկայության որոշվեց հայկական հողերի ճակատագիրը։

    • 1914թ.-Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը

    Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թվականին Ավստրո-Հունգարիայի արքեպիսկոպոս Ֆրանց Ֆերդինանդի սպանության պատճառով՝ սրելով լարվածությունը եվրոպական տերությունների միջև:

    • 1939թ.-Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

    Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց 1939 թվականին, երբ Գերմանիան`Ադոլֆ Հիտլերի օրոք, ներխուժեց Լեհաստան: Հիմնական պատճառներն էին Առաջին համաշխարհային պատերազմի չլուծված խնդիրները, ինչպիսին է Վերսալի դաժան պայմանագիրը։

    • 1941թ.-Հայրենական մեծ պատերազմի սկիզբը

    Հայրենական մեծ պատերազմը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արևելյան ճակատը, սկսվեց 1941 թվականի հունիսի 22-ին, երբ նացիստական Գերմանիան՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսեց «Բարբարոսա» գործողությունը՝ ներխուժելով Խորհրդային Միություն։ Հիտլերը նպատակ ուներ գրավել հսկայական տարածքներ և ոչնչացնել խորհրդային պետությունը։

    • 2016թ.- Արցախի քառօրյա պատերազմ

    Ադրբեջանը ցանկալով գրավվել Արցախը, սկսեց պատերազմ Հայաստանի դեմ։

    • 1918թ.- Առաջին Հանրապետության ստեղծումը

    Հայաստանն իր առաջին անկախությունը հռչակեց 1918թ. մայիսի 28-ին՝ Ռուսական կայսրության փլուզումից և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

    • 405թ.- Այբուբենի ստեղծումը

    Վռամշապուհ արքայի օրոք՝ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը սցեղծեցին այբուբենը, մշակույթը պահպանելու համար։

    • 451թ.-Ավարայրի ճակատամարտ

    Պարսկաստանի կրոնափոխ անելու քաղաքականությանը ի պատասխան, հայերը սկսեցին ապստամբություն։

    • 1991թ. -ԽՍՀՄ-ի փլուզում

    ԽՍՀՄ-ն ավարտվեց տնտեսական լճացման, քաղաքական բռնաճնշումների, էթնիկական լարվածության և Արևմուտքի արտաքին ճնշման պատճառով։

    • 1878թ -Սան-Ստեֆանոյի պայմանագիր

    Սան Ստեֆանոյի պայմանագիրը նպատակ ուներ վերջ դնել ռուս-թուրքական պատերազմին։ Հայաստանի մասով այն զգալի տարածքային նվաճումներ էր առաջարկում Օսմանյան կայսրությանը։

    • 1677թ. – Էջմիածնի ժողով

    Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում ժողով է գումարում, որտեղ քննարվում է Հայաստանի ազատագրության հարցը։

    • 1991թ.- Երրորդ հանրապետության ստեղծումը

    Հայաստանի Երրորդ Հանրապետությունը անկախացել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

    • 2024թ.- Արցախի Հանրապետության գոյության դադարեցում

    2023 թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց պատերազմ Արցախի և Ադրբեջանի միջև։ Պատերազմի ավարտվեց պայմանագրով, որի համաձայն 2024 թ. հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցվում էր։

    • 2018թ- Թավշյա հեղափոխություն

    2018 թ. Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը , որի ժամանակ ցուցարարները պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։

    • 1992թ.- Արցախյան առաջին պատերազմ

    1991 թ. Արցախում զանգվածային բռնություններն իրենց գագաթնակետին էին հասել և տեղի հայ բնակչությունը ստիպված էր լքել։ Իսկ արրեն 1992 թ. մայիսի 28-ին ՝ համառ պխտերազմից հետո, Շուշին ազատագրվեց։

    • 2020թ.- Արցախի 44-օրյա պատերազմ

    Ադրբեջանը ցանկալով գրավվել Արցախը, սկսեց պատերազմ Հայաստանի դեմ։ Իսկ պատերազմի ավարտին Շուշիին և մի քանի այլ տարածքներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ։

    • 1988թ. դեկտեմբերի 7 -Սպիտակի երկրաշարժ

    Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ:

    • 1699թ.-Անգեղակոթի ժողով

    Անգեղակոթում հրավիրվում է գաղտնի ժողով, որտեղ որոշվում է լիազորել Իսրայել Օրուն բանակցություններ վարել եվրոպական և ռուսական իշխանությունների հետ, որը կօգներ Հայաստանի ազատագրմանը։

    • 2022թ.- Արցախի շրջափակման սկիզբ

    2022 թ. դեկտեմբերին ադրբեջանցի ցուցարարները փակում են Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը, որը հանգեցնում է սննդի և կենցաղային պարագաների պակասի։

    • 2007 թ. հունվարի 19- Հրանտ Դինքի սպանությունը

    Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները, որը դարձել է նրա սպանության հիմնական պատճառը։ Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ 

    • 1921 թ.- «Լեռնահայաստանի» հռչակումը

    Գարեգին Նժդեհը որոշեց ստեղծել «Լեռնահայստանը», որպիսի խուսափեն խորհրդայնացումից։

    • 1921 թ. – Կարսի պայմանագիր

    Սևրի պայմանագրը պայմանները վերանայելու նպատակով հրավիրվեց Կարսի ժողովը, բայց պայմանգրի կետերում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։

    • 1919 թ. – «Նեմեսիս»-ի գործողությունների սկիզբը

    Երիտթուրքերից վրեժ լուծելու նպատակով մի խումբ հայ ակտիվիստներ ստեղծեգին խումբ։ Խմբի կարկառուն դեմքերից է Սողոմոն Թեհլիրյանը։