Posted in Ամառային ճամբար

Երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարայի երկրորդ շաբաթը սկսեցինք քաղաքային թափառումով։Շրջեցինք Երևանի կենտրոնային փողոոցներով և բացահայտեցինք Երևանի մի քանի արձանների պատմությունը և նշանակությունը։Ունեցանք քննարկում Անժելա Մովսիսյանի հետ «Նորագույն տեխնոլոգիաները 21-րդ դարում» թեմայով։Քննարկման ժամանակ խոսեցինք այս ոլորտում առաջատար մարդկանցից,առաջին կին ծրագրավորողից,ժամանակակից տեխնոլոգյաերի առավելությունների և վնասների մասին,իսկ վերջում խոսեցինք Հայաստանում օգտագործվող նորագույն տեխնոլոգյաների մասին։Նաև ամփոփեցինք մեր նախագծային աշխատանքը Սոֆյա Այվազյանի հետ։ Ունեցանք ճամփորդություն դեպի Գյումրի։Ճամփորդության ընթացքում բացահայտեցինք Գյումրիի թանգարանները,եկեղեցիները և տեսարժան վայրերը։Իսկ ամառային վերջին շաբաթը ամփոփեցինք կինոդիտումով։

Posted in Ամառային ճամբար

Ճանապարհորդություն դեպի Գյումրի

Մեր ճանապորհորդությունը դեպի Գյումրի սկսեցինք Երևանի կայարանից։Գյումրի հասնելու պես սկեցինք մեր քայլարշավը։Առաջին այցելեցինք Սուրբ Յոթ Վերք եկեղեցին։Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Հաջորդը այցելեցինք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։Եկեղեցին կառուցվել է 1860-ական թվականներին, Անիի մայր տաճարի նմանությամբ։1988 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։Իսկ արդեն 2014 թվականի հունիսի 21-ին Գարեգին Բ-ն օծեց եկեղեցու խաչերը և դրանք տեղադրեցին գմբեթի և զանգակատան վրա։Եկեղեցին այցելելուց հետ սկսեցինք մեր քայլարշավը դեպի Սև Բերդ։ Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է, որպես զինվորական բանտ։Իսկ վերջում այցելեցինք Սարդոստային արվեստի պատկերասրահ։Պատկերասրահը հիմնադրվել է Անդրանիկ Ավետիսյանի կողմից,իսկ նրա նկարները կատարված են բնական սարդոստայնից,որի հիմնադիրնել հենց ինքն է։

Posted in Ամառային ճամբար

New technologies in 21st century

Technologies are getting developed daily .If we compare Alexander Graham Bell’s telephone to Steve Job’s we will see huge difference. There are lot’s of other famous people too ,for example Bill Gates, Mark Zuckerberg ,Elon Musk and so on. Women’s also had impact to this industry.The first women programmer is Ada Lovelace .Her scientific work was outstanding and also she wrote the first computer programme in the world which was century before Konrad Zuse designed the first programmable computing machine. Now technologies are big part of our life.Technologies have both advantages and disadvantages sides. Advantages

  • Saves time
  • Easier to communicate with people
  • Helps businesses become more successful
  • Easier to accesses to news.

Disadvantages

  • Shortage of jobs
  • Expensive
  • Distraction
  • Can encourage laziness

New technologies in Armenia

So many equipments are getting renewed in Armenia.For example in hospitals you can see that lot of machines are getting renewed which is also improving our health care system but still we can’t compare it with compare it with countries like Germany.The reason for it may be Armenian’s location so the transportations becomes very expensive.

Posted in Ամառային ճամբար

Ստեփան Շահումյանի Հուշարձան

Շահումյանը եղել է Բաքվի ժողովրդային կոմիսարների խորհրդի (Սովնարկոմ) նախագահը և բոլշևիկյան կառավարության գլուխը: Բաքվի բոլշևիկյան կառավարության անկումից հետո Շահումյանն ու իր ընկերները`   26 կոմիսարները, ձերբակալվում են և գնդակահարվում:

Բաքվի հերոսամարտի ընթացքում`   թուրքերի դեմ դաշնակցական-բոլշևիկ զինակցության ժամանակ, Շահումյանն ու Ռոստոմը հաճախ են խորհրդակցել:

1917-1918թթ. գլխավորել է Բաքվի կոմունան և Արևելյան Անդրկովկասի հայության ինքնապաշտպանական կռիվներն ընդդեմ օսմանյան Թուրքիայի և մուսաֆաթական թուրք-թաթարական հորդաների։

Նրան էին ենթարկվում Բաքվի հայության բոլոր շերտերն ու խավերը, նրա հրամանատարությամբ էին գործում Բաքուն պաշտպանող հիմնական ուժերը`   հայկական երեք բրիգադները, որոնցից մեկի հրամանատարն էր հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, գնդապետ Համազասպը։

Հուշարձան

Ստեփան Շահումյանի հուշարձան, գտնվում է Երևանում, տեղադրվել է 1931 թվականին, կոմունիստական կուսակցության, ԽՍՀՄ և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի անվան հրապարակում։ Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանն է։ Հուշարձանը կառուցված է գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ։

Հեղինակներ

  • Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի
  • Քանդակագործ՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Սերգեյ Մերկուրով
Posted in Ամառային ճամբար

«Որբերի ընտանիքը»  պիեսի ընթերցում

  • Համագործակցային նախագիծ՝ Սյուզի Հակոբյանի ջոկատի հետ։
  • Գրական թատրոն
    1․ Գուրգեն Խանջյան — «Որբերի ընտանիքը»  պիեսի ընթերցում, քննարկում, ռադիոբեմականացում
    պիեսի ընթերցում, քննարկում, ռադիոբեմականացում
    Բովանդակություն
  • Համագործակցային նախագիծ
    Սոֆյա Այվազյանի հետ
  • Նախագծի  նպատակ՝
    Ծանոթացում դրամատուրգիային, խոսքի մշակույթի ձևավորումը պիեսների միջոցով
  • Նախագծի տևողություն՝
    Ուսումնական չորրորդ շրջան․հունիսյան ճամբար
    Աշխատանքների ժամանակացույցը  ջոկատում
    Մայիսի 31՝    2-րդ դասաժամ
    Հունիսի 2՝     2-րդ դասաժամ
    Հունիսի 6՝     3-րդ դասաժամ
    Հունիսի 7՝     2- րդ դասաժամ -ամփոփում
  • Անկնկալվող արդյունք՝վերլուծությունների փաթեթ
    քննարկումների շարք
    ձայնանյութ, տեսանյութ
  • Նախագծի նկարագրություն՝
    • ճամբարականների հետ կարդալ գրական պիեսներ՝ արևելահայերեն:ծանոթանալուց և քննարկումից հետո ռադիոբեմականացնել
    Քայլերը՝քննարկում նախագծային խմբի հետ, սովորողների նյութերի ընթերցում,
    պիեսների կերպարների դերաբաշխում, դերային ընթերցումներ,ձայնագրություններ, ամփոփում
Posted in Ամառային ճամբար

Շաբաթվա ամփոփում

Հունիսյան ճամբարի առաջին շաբաթը անցավ շատ հետաքրքիր։Նախ ունեցանք զրույց Ելենա Սարգսյանի հետ հետազոտական աշխատանքների վերաբերյալ։Հիմնականում քննարկեցինք հետազոտական աշխատանքի առաջարկվող թեմաներից։Հետազոտական աշխատանքի վերաբերյալ հանդիպում ունեցանք նաև Յուրա Գանջալյանի հետ,այս ժամանակ մեքն սովորեցինք,թե ինչպես ճիշտ պետք է գրել հետազոտական աշխատանք և դրա գաղտնիքները։Նաև նախագծային նախապատրաստական աշխատանքեր կատարեցինք Սոֆյա Այվազյանի հետ։Մեր նպատակն էր ներկայացնել Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» ռադիոբեմականացմամբ։Հետաքրքիր նախագիծ ունեցանք Արևիկ Բաբայանի և Սուսաննա Չալիկյանի հետ «Հոգեբանական Կոլաժ» թեմայով։Նախագծի նպատակն էր կոլաժի միջոցով բացահայտենք ինքերս մեզ։Հանդիպումներ ուենցանք Հերմինե Անտոնյանի հետ «բլոգավարություն» թեմայով,և Գնել Հարությունյանի հետ «առաջին բուժօգնություն» թեմայով։

Posted in Ամառային ճամբար

Դասացուցակ


29.05.2023թ 

09:00-09:20  /ընդհանուր պարապմունք
09:20-10:05 / Նունե Մովսիսյան /նախագծային աշխատանք
10:05-10:55  /
11:05-11:55 / նախագծային աշխատանք ․ Ելենա Սարգսյան
12 :05-12:35 /նախապատրաստական աշխատանք ․Արմաղան
13:00-13:45  /օրվա ամփոփում

30․05․2023թ 

Բարձրունքի հաղթահարում , նյութը տե՛ս հղումով

31.05.2023 

09:00-09:20  /ընդհանուր պարապմունք
09:20-10:05 / << բլոգավարություն>>  թեմայով  պարապմունք  /Հերմինե Անտոնյան  
10:05-11:00 / Սոֆյա Այվազյան
11:05-12:35 / մարմնամարզություն
13:00-13:45 / Հոգեբանական աշխատանք /

Համագործակցային նախագիծ Արևիկ Բաբայանի և Սուսաննա Չալիկյանի հետ «Հոգեբանական Կոլաժ»

01.06.2023թ

09:00-09:20  /ընդհանուր պարապմունք
09:20-10:05 / Նունե Մովսիսյան /նախագծային աշխատանք
10:05-10։55 /հակաբացիլ Կոմիտաս

11։05_11։55_Սոֆյա Այվազյան

12,05_13;35/ հունիսմեկյան օր

Սիրելիներ, վաղը Ձեզ հետ բերեք մեկ կարմիր կամ դեղին փուչիկ

13:40-14:00 /օրվա ամփոփում

02.06.2023թ

09:00-09:20  /ընդհանուր պարապմունք
09:20-10:05 / Ելենա Սարգսյան
10:05-10:55- Սոֆյա Այվազյան
11:05-11:55 /  առաջին բուժօգնություն
11:55-12:35 – Տարոն Փաշինյան /Դոստոևսկի   «Ոճիր և պատիժ»

05.06.2023թ 

Ճամփորդություն` քաղաքային թափառում

06.06.2023թ   

09:00-09:20  /ընդհանուր պարապմունք
09:20-10:05 / Նունե Մովսիսյան /նախագծային աշխատանք
10:05-10:55  /
11:05-11:55 / նախագծային աշխատանք ․ Ելենա Սարգսյան
12 :05-12:35 /նախապատրաստական աշխատանք ․Արմաղան
13:00-13:45  /օրվա ամփոփում

07.06.2023թ

Ճամփորդություն` Գյումրի