Posted in Իրավունք

Ամուսնություն

 1.Ի՞նչ եք հասկանում ընտանեկան իրավունք ասելով։

Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունները, այդ թվում՝ ամուսնությունը, ամուսնալուծությունը, ամուսնական պայմանագիրը, ծնողների ու երեխաների իրավունքների ու պարտականությունների իրականացման կարգը սահմանված են Ընտանեկան օրենսգրքով:

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Ժառանգական իրավունք

1․ Որո՞նք են ժառանգության հիմունքները։

Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադրական է համավրում այն աշխատաքնը,որը անձը կատարում է հարկադրանքի կամ սպառնալիքի հիման վրա։Պարտադիր չեն համարվում այն աշխատանքը,որը,օրենքի համապատասխան կատարում է դատապարտված անձը,զիվորական ծառայությունը և այն աշխատանքը,որը կատարվում է արտակարգ իրավիճակների ժամանակ։

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Կամավորների իրավունքների առաջացումը

Կամավորների իրավունքների հայեցակարգը զարգացել է ժամանակի ընթացքում և տարբեր է տարբեր երկրներում: Կամավորների իրավունքների պաշտոնական ճանաչումն ու պաշտպանությունը ի հայտ են եկել աստիճանաբար, հաճախ ի պատասխան հասարակության փոփոխությունների և շահերի պաշտպանության ջանքերի:

Կամավորների իրավունքների ժամանակակից ճանաչումը մեծ թափ ստացավ 20-րդ դարում սոցիալական շարժումների աճով և կամավորների կողմից կատարված ներդրումների պատճառով: Միավորված ազգերի կազմակերպությունը և տարբեր միջազգային կազմակերպություններ դեր են խաղացել կամավորների իրավունքների խթանման և հասարակության մեջ դրանց կարևորության գիտակցման գործում:

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Ինչ է կամավորությունը

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է

Տասնչորս տարեկանից բարձր անձանց հետ պայմանագիրը կնքվում է գրավոր,երկու օրինակով,որից մեկը հանձնվում է կամավորին,իսկ մինչև տասնչորս տարեկան անձանց հետ պայմանագիր կնքելու ժամանակ,պարտադիր է ծնողի կամ խնամակալի ստորագրությունը,որից մեկ օրինակ հանձնվում է խնամակալին կամ ծնողին։

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Գործատու

  1. Գործատու կարող է լինել և ֆիզիկական անձ և իրավաբանական:
  2. Գործատուի աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը ծագում է ստեղծման պահից։
  3. Գործատու կարող է լինել նաև ՀՀ-ը։Օրինակ հենց ԿԳՄՍ-ն,որը պետական կառույց է,ինքն է որոշում դպրոցի տնօրեներին։
  4. Ներքին իրավական ակտերը հենց ընդունվում է կազմակերպության կողմից։Դրանք կարողեն լինել հերթափոխային,հանգստի ու հերթապահության,արտաժամայիպ ժամերը և այլն։Ըստ օրենքի հղիները և տարեցները իրավունք ունեն
  5. Եթե գործատուն ընդունում է աշխատանքային իրավունքի նոր նորմեր,որը չի համապատասխանում աշխատանքային օրենսդրության,ապա նման օրենքները և նորմերը իրավական ուժ չեն ունենում։
  6. Գործատուի ընդունած օրենքները ուժի մեջ են մտնում միայն համապատասխան մարմիններին ներկայացնելուց հետո։Աշխատանքի ընդունման,ինչպես նաև հեռացման մասին պայմանագրի մեկ օրինակ պետք է հանձնվի աշխատողին՝աշխատանքի ընդունելուց երեք օր հետո։
  7. Գործատունները կրում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններր,որոնք իրականացնում են իրենց մարմինների կամ աշխատողների միջոցով։Իսկ աշխատողի գործունեություն սահմանված է պայմանագրով։
  8. Գործատուի իրավունակությունը և գործունակությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։Գործատունները կարող են իրենք ստեղծել իրենց աշխատողների համար իրավունքներ և նաև ինքնուրույնաբար կրել պարտականություններ։
  9. Գործատուն պարտավոր է հարգել իր աշխատողների իրավունքները և չխանգարել նրանց աշխատանքի ժամանակ։Գործատուն իր ցանկությամբ չի կարող հեռացնել աշխատողներին աշխատանքի վայրից։
  10. Գործատուն պարտավոր է օրենսգրքով սահմանված ժամկետներում,իսկ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ,քան մեկ ամսվա ընթացքում,գարվոր պատասխան տալ իր աշխատողների առաջարկած առաջարկների վերաբերյալ։
Posted in Իրավունք

ԱՁ և Իրավաբանական անձ

Անհատ ձեռնարկատեր

  • Անհատ ձեռներեցը այն ֆիզիկական անձն է,որը ունի իրավունք առանց իրավաբանական անձ կազմավորելու,իր անունից կատարել վաճառք և դրանից ստանալ եկամուտ։ԱՁ-ը կարող են լինել և՛ ՀՀ-ի քաղաքացիները և՛ օտարերկրյա գործունակ քաղաքացիները։Անհատ ձեռներեց չի կարող համարվել այն սնանկ ճանաչված ֆիզիկական անձը,որը դեռ չի կատարել իր բոլոր պարտավորվածությունները։
  • Անհատ ձեռներեցի վրա կիրառվում են առևտրային կազմակերպություններին վերաբերվող այն նույն օրենքները,ինչ որ իրավաբանական անձի վրա։
  • Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները և գործունակությունը ծագում են նրա հաշվառման պահից և դադարում են նրան անվավեր ճանաչելու պահից,որը կատարվում է օրենքով սահմանված կարգով։ԱՁ-ի հաշվառվումը կատարվում է անժամկետ։

Իրավաբանական անձ

  • Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը,որը ունի առանձնացված գույք և պատասխանատու է դրա համար,կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և ոչ գույքային իրավունքներ։
  • Իրավաբանկան անձիք կարող են լինել շահույթ հետապնդեղ և շահույթ չհետապնդող կամ ոչ առևտրային կազմակերպություններ։ Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են գործունեություն ծավալել միայն իրենց գրանցված նպատակների սահմանում։
  • Ներկայացուցթյունները և մասնաճյուղերը չեն համարվում իրավբանական անձիք և գործում են միայն իրավաբանական անձի կողմից սահմանված օրենսդրությամբ։Իսկ ներկայացուցթյունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից։
Posted in Իրավունք

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

  • Սահմանել հասարակական կազմակերպություն հասկացությունը

Հասարակական կազմակերպությունները շահույթ չհետապնդող կան ոչ առևտրային կազմեկրպություններ են։Տվյալ կազմակերպությունները կարող են օգնել պետության ինքնակառավարման հարցում կամ որոշ ոլորտներում,օրինակ՝առողջապահական,կրթական,դասիրակչական,մշակույթայն և այլ ոլորտներում։Տվյալ կազմակերպությունների անդամ կարող են լինել ՀՀ և օտարերկյա քաղաքացիները,նաև քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձիք։Հասարակական կազմակերպության վառ օրինակ է «Կարմիր խաչ>>-ը։ Հասարակական չեն համարվում,այն կազմակերպությունները,որոնք ունեն քաղաքական և կրոնական տարածման նպատակներ։

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Երեխաների իրավունքների պատմությունը

20-րդ դարի դարասկզբի արդյունաբերական երկրներում երեխաների պաշտպանության չափորոշիչներ չկային: Նրանց համար սովորական էր աշխատել մեծահասակների կողքին հակասանիտարական և վտանգավոր պայմաններում:Երբ մարդիկ սկսեցին ավելի լավ հասկանալ երեխաների կարիքները,այդ ժամանակ սկսեցին երեխաների իրավունքները պաշտպանելու շարժումները։

Շարունակել կարդալ
Posted in Իրավունք

Երեխաների իրավունքները

1․Հոդված 16.Երեխայի բնակելի տարածության իրավունք

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ինձ հետաքրքրեց այս օրենքը,քանի որ այս օրերին երեխաների իրավունքի այս հոդվածը խախտվում է և միջազգային կազմակերպությունները այս խնդրին ուշադրություն չեն դարձնում և ոչինչ չեն անում դրա դադարեցման համար։

2.Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

Առանձացրեցի այս օրենքը,քանի որ այս օրենքի մասին ունեի հակառակ պատկերացումները։Իմ պատկերացմամբ երեխաները պետք է ասեին ճշմարտությունը   նաև այն դեպքքւմ,եթե իրենց ցուցմունքը իրենց ծնողների դեմ է։

3.Որպես երեխաների անձնական տվյալների պաշտպանության խախտման օրինակ Գործակալությունն արդեն իսկ ունի երկու գործով վարույթ, որտեղ խնդիրը դպրոցների դասասենյակներում իրականացվող տեսանկարահանումն է:

«Դպրոցներում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով (անձնական կյանք նվազ ներխուժող) հնարավոր չէ հասնել հետապնդվող նպատակին: Հետեւաբար, տեսախցիկների օգտագործումը պետք է լինի սահմանափակ եւ հանդիսանա լրացուցիչ միջոցˋ անվտանգության այլ միջոցառումների թվում: Տեսախցիկների տեղադրման վայրերի ընտրությունը միշտ պետք է լինի հետապնդվող նպատակին համապատասխան եւ համարժեք»,- ասում է Շուշան Դոյդոյանն ու մանրամասնում վարույթների խնդրո առարկան

Այս օրենքը ինձ հետաքրքրեց նրանով,որ շատ դպրոցներում խախտվում է այս իրավունքը։Ինչպես նախորդ օրենքը,այս օրենքը մասին ևս ունեի հակառակ պատկերացումները։                                                                                            Շատ դպրոցների դասասենյակներում տեղադրվում է տեսախցիկները,որոնք տեսագրում են աշակերտների ամեն մի քայլը և ինչ որ տարօրինակ շարժում նկատելիս աշակերտին հասնում է խիստ նկատողություն առանց աշակերտից որևէ պատճառ ստանալու։