Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Ոչ բառային ակնարկներ

Հղում 1

Այս տարվա ծանրամարտի սիմվոլներից էր կարմիր և սպիտակ ձեռքերով ծանրամարտիկը։Կարմիրը քաջության գույնն է,իսկ սպիտակ արդարության և խաղության նշան է։

Հղում 2

Ինչպես գիտենք Մանկական Եվրատեսիլ 2023 անցկացվեց Հայաստանում,իսկ դրա խորհրդանիշն էր հայկական զարդանախշերով հոլը։Ըստ կազմակերպիչների խորհրդանիշ է ընտրվել հոլը,քանի որ այն հայկական ու մանկական է և միաժամանակ միջազգային։

Հղում 3

Այս տաղավարում գերակշռում է կապույտ գույնը,իսկ կապույտ գույնը շատ է օգտագոծվում լրատվական կայքերի կողմից։Այն բավականաչափ հանգստացնող ու չեզոք է և չի շեղում ուշադրությունը էկրանին ցուցադրվող այլ պատկերներից, բայց այնուամենայնիվ տեսողական հետաքրքրություն է առաջացնում էկրանին:Այն նաև լրացնում է մարդու մաշկի երանգները՝ այն դարձնելով իդեալական ֆոնի գույն:

Հղում 4

Տաղավարը շատ մուգ է և շատ փակ,որը դարձնում է բարդ,որպիսի դիտենք հարցազրույցը և տհաճ։Նաև սեղանի մեծությունը փոքրացնում է հաղորդավարին և հյուրին,խառնելով նրանց ֆոնի մուգ գույնի հետ։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Վարժություն

  1. Հեծյալները ելումուտ էին անում պարսպադռնից:
  2. Միշա Գլինկան հազիվ 13 տարեկան էր, բայց արդեն հրաշալի նվագում էր դաշնամուր։
  3. Միշան իջեցրեց ջութակը եւ վճռականորեն պատասխանեց. «Հայրի՛կ, չէ՞ որ երաժշտությունը իմ հոգին է»:
  4. Եղել էին երջանիկ ժամանակներ, երբ հաղթական փառքով վերադառնում էին պակյտերազմից, եւ ամբոխը ողջունում էր նրանց:
  5. Անհնարին խռովության մեջ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առաջ:
  6. Գիշերային այդ տագնապալից պահին երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով:
  7. Այս ու այն կողմ շուռումուռ գալուց հետո իշխանը չկարողացավ քնել եւ դուրս եկավ վրանից:
  8. Նա ցատկոտեց տեղում եւ չընկնելու համար բռնեց սյունից:
  9. Մռայլ խորհրդածության մեջ խորասուզված, գլուխը կրծքին թեքած կանգնած էր Սմբատը:
  10. Նրա եւ անդամալույծի միջեւ սկսվեց մի անօրինակ պայքար։
  11. Եվ ահա մի անգամ շառաչուն հողմին չդիմացավ դարավոր հսկա կաղնին:
  12.  Չնայած պարկեշտ, բայց թեթնաբարո կին էր տիկին Բախտամյանը։
  13.  Հագարացիների վրաններն սկսեցին բոցավառվել, եւ նրանք հանկարծակիի եկած փախան խուճապահար:
  14. Նա նայում էր հոնքերի տակից եւ հայացքը գամում այնպես անդիմադրելի, որ մարդ ստիպված էր լինում տեղիք տալ:
  15. Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցի պատանու շուրջը՝ հաղթության մանրամասները նրանից լսելու:
  16. Մարզպետունին ժպտաց եւ այդ ժպիտի տակ փորձեց թաքցնել այն կասկածը, որով վերաբերվում էր իր սպարապետին:
  17. Այսօրվանից նա դառնում է մեր ստեղծագործական միության լիիրավ անդամ:
  18. Սեփական գիտելիքի պակասի զգացումը կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորացումից:
  19. Հիվանդանոցներն այսօր չեն կարողանում սոցիալապես խոցելի խավերին ապահովագրել,անվճար բուժօգնությամբ:
  20. Ծառայության սկզբում նորակոչիկները ծանոթանում են կանոնագրքի պահանջներին։
  21. Հոգեբարձուների խորհուրդը հուշարձանի պեղման նախագծի եւ հողային աշխատանքների իրականացման համար նախատեսել է անհրաժեշտ գումար:
  22. Քաղաքի տեսարժան վայրերը դիտելուց հետո ճանապարհ ընկանք դեպի Վենետիկ:
  23. Հրամանատարը նշեց, որ զինվորների մարտական պատրաստակամությունը բավական բարձր է:
  24. Մենք պետք է իրավական պետություն կառուցենք:
  25. Ես զարթնեցի, միաժամանակ մնացի արթուն, հետո նորից քնեցի:

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

ԶՐՈՒՅՑ ԵՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զրույց՝

  1. Երկուսնել հարցեր են տալիս
  2. Երկուսնել պատասխանում են հարցերին
  3. Երկուսնել լսում են
  4. Երկուսնել խոսում են

Հարցազրույց՝

  1. Մեկը հարց է տալիս
  2. Մեկը պատասխանում պատասխանում է
  3. Մեկը լսում է ուրիշի պատասխանները

Հարցազրույի վարում՝

Հարցազրույց եմ վարել դասընկերներիցս մեկի հետ իր հետազոտական աշխատանքի՝<<Նորաձևություն>>, վերաբերյալ։Նախ ծանոթացել եմ իր հետազոտական աշխատանքին և փորձել եմ տալ այնպիսի հարցերը որոնք կամբողջացնեն իր հետազոտականը,նաև հարցեր եմ տվել,թե բարդ էր արդյոք հետազոտական աշխատանք գրելը և ինչ օգուտ տվեց դա իրեն։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Մայիսյան հավաք։Ֆիլմերի վերլուծություն

Ուսումնական տարվա ընթացքում մենք դիտեցինք երկու ֆիլմ՝«Ոսկե ցլիկ»-ը և «Տերն ու Ծառան»։Ֆիլմերի վերլուծությունը ինձ հնարավորություն տվեց ընկալելու ֆիլմերը ավելի խորությամբ։Օրինակ՝ «Ոսկե ցլիկ» ֆիլմը սկսում է,նրանով երբ Նաջարյանը երազում տեսնում է,որ վագր հարձակվում է իր վրա,իսկ վագ վախի և կորստի խորհրդանիշն է,իսկ ֆիլմի ընթացում Նաջարյանը վախենում էր իր ցեղական ցլիկին կորցնելուց։Կամ երբ Նաջարյանը սեղմում է Պողոսյանի ոտքը,նա հուշում է,որ ցլիկին ոչ ոքի չտա։Ֆիլմում կան նաև փոքրիկ դետալներ,որոնք բավականին շատ բան են պատմում։Օրինակ՝երբ Նազարյանը սարսափահար վեր է կենում և ջուրը ջրամանից լցնում է բաժակի մեջ,որը տալիս է իր կնոջը և ինքը ջրամանով է ջուրը խմում,այսինքն նրան այդ մի բաժակ ջուրնել չէր բավարարում,կամ երբ Պողոսյանը Նաջարյանի անունը տալուն պես սկսում է լուրջ խոսել,այստեղից մենք իմանում ենք Պողոսյանի հարգանքը Նաջարյանի հանդեպ,կամ էլ նրանց գլխարկները։Եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց գլխարկներին,ապա մենք կգուշակենք և՛ նրանց մասնագիտությունը և՛ նրանց սոցալիական դիրքը։Նաև ֆիլմում կաին նշաններ,որոնք մեզ,ինչ որ բան էին ասում,օրինակ՝Նաջարյանը ձեռքը իր գոտիկի վրա դնելը ցույց է տալիս նրա հպարտություն կամ երբ դուրս գալուն հետ արագ հագնում է իր բաճկոնը,դա էլ ցույց է տալիս ,որ նա շտապում է։ «Տերն ու Ծառան» ֆիլմի սկզբում ռեժիսորը Սիմոնի տրեխներին տվել է ժամացույցի ձև,ինչը նշանակում է,որ Սիմոնը իր ժամանակի տերն է,ինչը որ այդպես է։Կամ երբ Մանասի փայտ կտրելու ժամանակ ,շարժվում է նաև կադրը դա նշանակում է,որ արդեն աշխարհը փուլ է գալիս Մանասի գլխին։Իսկ արդեն ֆիլմի վերջում մենք տեսնում ենք խեղճացած Մաթոսին և իր կնոջը ,իսկ դա էլ նշանակում է,որ կարելի խեղճացնել անխելք և անուշադիր մարդկանց։Սրանք ոչ բառային հաղորդակցման ձևեր են,որոնք ավելի պատկերավոր են դարձնում ֆիլմը և հնարավորություն տալիս բացատրելու այն ավելի լավ քան բառերը։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

«Տերն ու Ծառան»

«Տերն ու Ծառան» մի ծառայի մասին է,ով կարողանում է խեղճացնել իր տիրոջը։Պատմության իմաստը այն էր,որ մտածող մարդը միշտել ելք կարողանում է գտնել։Օրինակ հենց այս պատմության մեջ առաջին ծառան հենց ինքն է պայամնը խաղտում և վճարում տիրոջը,բայց երկրորդը նրա նման չի մտածում և իր խելքի ու խորամանկության շնորհիվ կարողանում է խեղճացնել նրանց։Այսինք պատմության իմաստը նաև այն է,որ պետք մտածել վանդակներից դուրս։ Ֆիլմում կան նաև ոչ բառային հաղորդակցություններ։Օրինակ՝երբ կադրը շարժվում է,դա նշանակում է,որ արդեն Մանասի վրա է աշխարհը շոռ գալիս,տրեխները որպես ժամացույց օգտագործելը նշանակում է լինել քո ժամանակի տերը։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Հարցազրույցի վերլուծություն։Խորեն Լևոնյան

Համեմատած նախորդ հարցազրույցին,այս հարցազրույցում զրուցավարը նախապես հարցերը չէր պատրաստել և նույն տեղեկությունը անընդհատ չէր կրկնվում,իսկ տաղավարը ավելի դատարկ էր,ինչը չէր շեղում ուշադրությունը։Հարցազրույցից նաև երևում էր,որ զրուցավարը մինչև հարցազրույցը լավ ուսումնասիրել էր,հյուրի գործունեությունը։

Հարցազրույց՝

Ա։Ի՞նչ գիտեք գրական և խոսակցական անգլերենների մասին։

Բ։Գիտեմ,որ դրանք տարբերվում են բառապաշարով և օգտգագործվում են տարբեր ժամանակ։

Ա։Իսկ դուք,ո՞րն եք ավելի շատ օգտագործում։

Բ։Ավելի շատ օգտագործում եմ խոսակցկանը։Գրեթե առիթ չեմ ունեցել անգլերենով շփվել,որևէ պաշտոնյայի հետ կամ ներկայացնել,ինչ որ բիզնես գաղափար։

Ա։Իսկ ձեր կարծիքով խոսակցական անգլերենը կամ ընդանրհապես խոսակցկան լեզուն,կարո՞ղ է օգտագործվել գրականության մեջ։

Բ։Եթե գրողը ցանկանում է երկխոսությունը ավելի իրական պատտկերել,ապա այո։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

«Ես տեր եմ իմ ապագային իմ երկրում»

Հայաստանը ժողովրդավարական երկիր է,որը մեզ հնարավորություն է տալիս ընտրել մեր կառավարիչներին։Այսինքն մենք պետք է ընտրենք այնպիսի քաղաքական գործիչներ,ովքեր կամրեցնեն մեր երկիրը։Հայաստանում ամենակարևոր խնդիրներից մեկը դա կրթական համակարգն է,որը պետք է նորացվի։Չէ,որ կրթությունն է ամուր պետության հիմքը։Դպրոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն տարրական գիտելիքներին,օրինակ՝ ինչպես կողմնորոշվել տեղանքում բնության օգնությամբ կամ ինչպես ճիշտ տնօրինել գումարը և այլն։Եվ ամենակարևորը,մենք ինքերս պետք սովորենք մեր երկրի խնդիրների մասին,որպիսի ապագայում կարողանանք լուծել դրանք։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Ժաննա Անդրեսյանի հարցազրույցի վերլուծություն

Ժաննա Անդրեսյանը իր հարցազրույցում նշում էր,որ հասարակությունը հիմնված է ստի վրա և անըդհատ առաջ էր բերում հասարակությանը։Նաև Ժաննա Անդրեսյանը իր հարցազրույցում նշեց,որ կրթության մակարդակը լավ վիճակում չէ,ինչը կարող է լինել միտում հասարակությանը,որ նա կարող է ուղղղել այդ ամեն ինչը և նրան ընտրեն,որպես կրթության նախարար։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

Հարցազրույց

Տեսանյութ

Իմ կարծիքով հաղորդավարը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի հյուրի պատասխաներին,քանի որ նույն թեման անընդհատ քննարկվում էր,ինչը ձանձրալի էր։

Հարցազրույց

Ա։Ինչպիսի՞ն է ձեզ շրջապատող միջավայրը:

Բ։Չեմ կարող ասել,որ քաղաքը լիովին մաքուր է,քանի որ քայլելիս շատ եմ հանդիպում գետնին ընկած աղբ։

Ա։Իսկ հիմնականում որտե՞ղ եք հանդիպում տվյալ երևույթին։

Բ։Հիմնականում քաղաքի ծայրամասերում։

Ա։Իսկ ձեր կարծիքով,մարդիկ ովքեր աղբը գցում են գետնին,պե՞տք է տուգանվեն,և ինչքա՞ն։

Բ:Այո,պետք է տուգանվեն և հնարավորինս մեծ տուգանքով,քանի որ դա կարող է քչացնել աղտոտվածությունը։

Ա։Իսկ ի՞նչ կարծիքի եք վերամշակման մասին,արդյո՞ք պետք է այս խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձվի։

Բ:Վերամշակման շնորհիվ մենք ապրանքին տալիս ենք երկրորդ կյանք և այդպես քիչ վնաս ենք հասցնում մեր երկրին։Նաև կարծում եմ,որ քաղաքի տարբեր մասերում պետք է տեղադրված լինի տեսակավորված աղբամաներ,որպիսի չունենանք աղբի կուտակումներ։

Ա։Իսկ եթե այդ տեսակավորված աղբամաները տեղադրելուց հետո մարդիկ շարունակեն ուշադրություն չդարձնել,այդ դեպքում ի՞նչ լուծում կառաչարկեք:

Բ։Եթե մարդիկ պլատիկ շիշը հանձնելուց հետո ստանան փոքրիկ գումար,ապա կսկսեն աղբը տեսակավորել։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հայոց լեզու

«Տվեք ինձ ազատություն,կամ մահ»

«Ճակատամարտը, պարոն, միայն ուժեղների համար չէ. դա զգոնների, ջանասերների, քաջերինն է: Բացի այդ, պարոն, մենք ընտրություն չունենք։ Եթե ​​մենք բավականաչափ ամուր լինեինք դա ցանկանալու համար, ապա այժմ արդեն ուշ է մրցույթից հրաժարվելու համարփ: Չկա նահանջ, բացի հնազանդությունից և ստրկությունից: Մեր շղթաները կեղծված են: Նրանց թխկոցը կարելի է լսել Բոստոնի հարթավայրերում: Պատերազմն անխուսափելի է, և այն թող գա: Կրկնում եմ, պարոն, թող գա: Իզուր է, պարոն, հարցը մեղմելը։ Պարոնայք կարող են բղավել ՝ «Խաղաղություն, խաղաղություն»: — բայց խաղաղություն չկա: Պատերազմն իրականում սկսված է։ Հաջորդ փոթորիկը, որը հոսում է հյուսիսից, մեր ականջին կհասցնի հնչեղ զենքերի բախումը: Մեր եղբայրներն արդեն դաշտում են։ Ինչո՞ւ ենք մենք այստեղ պարապ կանգնում։ Ի՞նչ են ցանկանում նրանք։ Ի՞նչ կունենային նրանք։ Արդյո՞ք կյանքը այնքան թանկ է, թե՞ խաղաղությունն այնքան քաղցր, որ կարելի է գնել շղթաների և ստրկության գնով: Արի՛, Ամենակարող Աստված։ Ես չգիտեմ, թե ինչ ընթացք կարող են վերցնել մյուսները. բայց ինձ, տուր ազատություն կամ մահ։»-Պատրիկ Հենրի

Բնօրինակ