Posted in Հայոց լեզու 11

Առաջադրանք 22/05

  1. Լրացրու բաց թողած տառերը։

    Տեքստ

    Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթար- գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որթաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարթ բարձունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էր երևում։ Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

    Շարուանկել կարդալ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանք 17/05

    1․ Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

    • քառաշար- քառավանկ
    • ատամնաբույժ- ատամնացավ
    • բթամիտ- բութանկյուն
    • բարեհոգի- բարեսիրտ
    • մանրազնին- մանրակրկիտ
    • քարատաշ- քարաժայռ
    • հետագիծ- հետադաս
    • անտառահատ- անտառածածկ
    • լուսնկա- լուսամփոփ
    • գրավաճառ- գրախանութ
    • սարսափազդու- սարսափահար
    • կատվազգի- կատվակերպ
    Շարունակել կարդալ
    Posted in Հայոց լեզու 11

    Թարգմանություն։ Որո՞նք են գրավակաները լավ առաջնորդ դառնալու համար

    Աղբյուր

    Մեզանից շատերը պատկերացնում են մի ամենագետ սուպերհերոսի կերպար, ով կանգնած է, հրամայում ու պաշտպանում է իր հետևորդներին: Բայց դա մի պատկեր է մեկ այլ ժամանակից, որը հնացած առաջնորդության զարգացման ծրագրիր է և այն հիմնված է հաջողության մոդելների վրա այն աշխարհի համար, որը եղել է, այլ ոչ թե այն աշխարհի, որը կա կամ գալիս է:

    Մենք 4000 ընկերությունների ուսումնասիրություն ենք անցկացրել, և նրանց խնդրել ենք՝ տեսնել իրենց առաջնորդության զարգացման ծրագրերի արդյունավետությունը: Ընկերությունների 58% նշել է հմտությունների զգալի բացեր՝ կարևոր առաջնորդի դերի համար: Դա նշանակում է, որ չնայած կորպորատիվ վերապատրաստման ծրագրերին, արտագնա և մարզչական աշխատանքների, գնահատումներին, ընկերությունների կեսից ավելին չի կարողացել բավականաչափ առաջնորդներ
    մշակել: Գուցե դուք ինքներդ ձեզ հարցնեք՝ արդյոք իմ ընկերությունն օգնո՞ւմ է ինձ պատրաստվել դառնալու 21-րդ դարի մեծ առաջնորդ: Հավանականությունը շատ քիչ է:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանքներ

    1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

    • Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:

    • Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:

    • Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

    • Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:

    • Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

    • Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

    • Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:

    • Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանքներ

    1.Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

    1. Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելու դեպքում վաղվանից կսկսենք աշխատել:
    2. Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
    3. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհիս լավագույններից մեկը համարվող հայտնի գրադարանում:
    4. Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը:
    5. Ամեն ինչ աղոթքով անել չկարողանալու դեպքում էլ տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:
    6. Քսանհինգ տարեկան չեղած՝ հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
    7. Չե՞ք նեղանում իմ՝ այսպես համարձակ խոսելուց:
    8. Գաբրիելը չէր թաքցնում իր՝ ինչ-որ կասկածելի անձանց հետ կապված լինելը:
    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանք

    • (1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                               Ըստ Ռ. Զարյանի

    Առաջադրանքներ

    1 .13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։

    Մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական

     2 . 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։

    այդ- ցուցական դերանուն

    մի քանի- անորոշ դերանուն

     3 . 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։

    դատարկ -Փուչ ունայն

    լուռ-Անձայն, անխոս

    Կարդալ ավելին
    Posted in Հայոց լեզու 11

    Ուղիղ և հանգման խնդիրներ

    Առաջադրանք 1․Գտնել ենթական և ուղիղ խնդիրը։

    1․ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։

    2․Տղան միայնակ վերանորոգեց տունը։

    3․ Գիրքը փոխանցեց ընկերոջը։

    4․ Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։

    5․ Նա սիրում է մայրիկին։

    Շարունակել կարդալ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանք 2

    1. Լրացրու բաց թողած տառերը։

    Տեքստ

    Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։ Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։ Ամրոցը պատսպարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որմնաքարե ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բարձունքի  սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառույցներով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովանոցը՝  վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով, ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապն անցել էր. լուսնկա զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիճում, անցուդարձը դադարել էր, անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշերից մոմի թրթռացող լույս էրերևում։
    Հինավուրց Գառնու ամրոցում արթուն էր միայն թագուհին՝ Սահականույշը։

    Շարունակել կարդալ
    Posted in Հայոց լեզու 11

    Առաջադրանք 1

    1․Ընտրել բառերը և տեղադրել համապատասխան տեղում՝ ենթարկելով փոփոխության:
    ա) Արևելյան մի քաղաքում՝ փոշոտ փողոցի ստվերոտ անկյուններից մեկում, միջօրեի շոգին պառկած էր մի ծերուկ դերվիշ:
    (միջօրե, քաղաք, պառկել, անկյուն)
    բ) Նա ոսկին երկու հավասար մասի բաժանեց. Մի մասը փաթաթեց բրդյա կտորի մեջ և պահեց դուրս ցցված մի ժայռի տակ, մյուսը նորից պարկի մեջ լցրեց: (ժայռ, ոսկի, հավասար, պարկ)

    Շարունակել կարդալ