Posted in 2022-2023 ուս․ տարի, Հասարակագիտություն

Աշխատանք և Աշխատավարձ

Աշխատավարձ, դրամական վարձատրության ձև՝ աշխատուժ-ապրանքի արժեքի փողային արտահայտությունը կամ նրա գինը։ Աշխատավարձի հիմնական ձևերն են ժամանակավարձն ու գործավարձը։ Ըստ աշխատօրվա տևողության, միևնույն օրավարձը, շաբաթավարձը և կարող են ներկայացնել աշխատանքի տարբեր գներ։ Ժամանակավարձի չափի միավորը աշխատանքի մեկ ժամի գինն է։

Աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ, որն առաջանում է աշխատանք գործոնի կիրառման հետևանքով։ Աշխատավարձն աշխատանքի հավասարակշռության գինն է, որը շուկայում ձևավորվում է աշխատանքի պահանջարկի և առաջարկի փոխհարաբերության կամ դրանց կորագծերի հատման հետևանքով։ Ժամանակակից պայմաններում աշխատավարձը հանդիսանում է հասարակության եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը։ Զարգացած երկրներում աշխատավարձը կազմում է բնակչության եկամուտների շուրջ 70%-ը։ Աշխատավարձը հանդիսանում է բաշխման հարաբերություններին վերաբերվող տնտեսագիտական կատեգորիա։ Բաշխման հարաբերությունները բնութագրվում են լայն և նեղ իմաստով։ Լայն իմաստով բաշխման հարաբերություններ ասելով՝ հասկանում ենք արտադրության միջոցների և աշխատուժի բաշխումն արտադրության տարբեր ոլորտների և ճյուղերի միջև։ Նեղ իմաստով բաշխում ասելով հասկանում ենք կենսամիջոցների կամ ստեղծված եկամուտների բաշխումը հասարակության անդամների միջև։ Այս իմաստով, աշխատավարձը կարևոր դեր է խաղում հասարակության եկամուտների բաշխման բնագավառում։ Աշխատավարձը հանդիսանում է աշխատանքի հավասարակշռված շուկայական գինը։ Աշխատավարձը միայն աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը չէ, այն հանդիսանում է աշխատողի ստեղծած նոր արժեքի մի մասը միայն, որը հավասար է նրա աշխատուժի արժեքին։ Իսկ աշխատուժի արժեքն որոշվում է այն կենսամիջոցների կամ գոյամիջոցների արժեքով, որն անհրաժեշտ է մարդու և նրա ընտանիքի անդամների կենսագործունեության համար։ Աշխատավարձը ներկայանում է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, որովհետև վարձատրությունը կատարվում է աշխատանքը կատարելուց հետո միայն։ Աշխատավարձի վերաբերյալ տնտեսագիտության մեջ գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ։

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հասարակագիտություն

Փող, փողի գործառույթները։ Դրամական հարաբերությունները Հայաստանում, Նումիզմատիկա։

Փողի՝ որպես ընդհանրական համարժեքի ավարտուն ձևի կամ միասնական էտալոնի ի հայտ գալը կապված է դրա միջոցով տարբեր ապրանքների արժեքների չափակցման անհրաժեշտության հետ։ Բոլոր ապրանքների արժեքը չափակցվում է փողի միջոցով, որի հիմքի վրա էլ տեղի է ունենում նրանց փոխանակությունը։ Փողի միջոցով չափվում են նաև եկամտի՝ ծախսի և պարտավորության արժեքները։Փողի՝ որպես չափման միավորի ձևավորումը բխում է տարբեր բարիքների արժեքների չափակցման անհրաժեշտությունից։ Բարիքների փոխանակության ժամանակ դրանց արժեքի մեծությունը չափվում է փողի (ոսկու) որոշակի քանակությամբ։ Ոսկու քանակը, զանգվածը չափում են դրա կշռով։ Ոսկու որոշակի կշռույթի քանակությունը ընդունվում է որպես դրա զանգվածի չափման միավոր։ Այդ չափման միավորն էլ համարվում է այն էտալոնը, որի միջոցով չափակցվում են տարբեր բարիքների արժեքները։ Ցանկացած արտադրող իր բարիքը գնահատում է այդ չափման միավորով, սակայն շուկայում այդ գնահատականը և բարիքի վաճառքի իրական գինը կարող են իրար չհամապատասխանել։ Խնդիրն այն է, որ շուկայում սպառողը, այդ բարիքի օգտակարությունից ելնելով, առաջարկում է այլ գին։ Արտադրողի և սպառողի փոխհարաբերության արդյունքում ձևավորվում է այդ բարիքի իրական արժեքը (գինը), որի մասին արդեն նշել ենք արժեքի և գնի հիմնախնդիրը պարզաբանելիս։ Ամեն դեպքում, փողը (ոսկին) և՛ արտադրողի, և՛ սպառողի համար բարիքի արժեքի չափման միջոց է։

Փողի՝ շրջանառության միջոցի գործառույթը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ փոխանակության անմիջական ձևից անցում է կատարվում միջնորդավորված ձևի։ Յուրաքանչյուր ապրանքարտադրող, իր ապրանքը վաճառելով, ձեռք է բերում փող, իսկ այնուհետև վերջինիս միջոցով գնում է այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են իր կարիքները բավարարելու համար։ Տարբեր արդյունքների փոխանակությունը իրականացվում է միջնորդավորված։ Այս երևույթը մի կողմից ավելի արդյունավետ է դարձնում փոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծում է լրացուցիչ բարդություններ՝ կապված առք ու վաճառքի հնարավոր խզումների առաջացման հետ։ Ապրանքի վաճառքը և գնումը կարող է խախտվել ժամանակի և տարածության մեջ։ Այսինքն՝ փոխանակության փողային ձևը պարունակում է ապրանքների վաճառքի և գնման խզման հնարավորություն։

Մարդիկ ապագայի հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման նպատակով իրենց հարստության մի մասը կուտակում են։ Հարստության կուտակման ամենացանկալի ձևը փողն է, որովհետև, առաջին՝ միասնական վճարման միջոց է, երկրորդ՝ պահպանման համար գրեթե ծախսեր չեն պահանջվում, երրորդ՝ ի տարբերություն բարիքների մյուս տեսակների, ժամանակի ընթացքում չի կորցնում իր հատկությունները։ Հարստությունը վերածելով փողի, այսինքն՝ կուտակելով, տնտեսավարող սուբյեկտը, իր նախասիրություններից ելնելով, կարող է այն օգտագործել տարբեր նպատակներով։ Այսինքն՝ փողն ունի կուտակման միջոցի գործառույթ։

Ժամանակի և տարածության մեջ բարիքի արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը չեն համապատասխանում։ Խնդիրն այն է, որ արտադրվելուց անմիջապես հետո բարիքը չի իրացվում, բայց դրա սեփականատերը ինչպես արտադրական, այնպես էլ անձնական կարիքների բավարարման համար պետք է կատարի բազմաթիվ գործարքներ, որոնք իրականացվում են փողի միջոցով, ինչը դեռևս չունի։ Կարող է լինել նաև հակառակը. բարիքը վաճառվում է, բայց դրա արդյունքում ձեռք բերված փողով այլ բարիք գնվում է որոշակի ժամանակից հետո։ Այս անհամապատասխանությունների հաղթահարման նպատակով կիրառվում է մեկ այլ «հնարք»՝ բարիքների առքն ու վաճառքը իրականացվում է վճարման հետաձգումով։ Այսպես՝ կոշիկը դեռ չի իրացվել, բայց դրա սեփականատերը ունի հացի և այլ մթերքի կարիք։ Նա ձեռք է բերում դրանք, բայց վճարումները կատարում է հետագայում՝ իր կոշիկի իրացման արդյունքում ստացված փողի միջոցով։ Վճարման հետաձգումով իրականացվող բարիքների առքի ու վաճառքի հատկությունը փողի վճարման միջոցի գործառույթն է։ Վճարման միջոցի գործառույթը արտահայտում է տարբեր արտադրողների և սպառողների միջև պարտքային փոխհարաբերությունները, ինչն անխուսափելի է, որովհետև տնտեսական գործունեության տարբեր փուլերի (արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման) միջև առկա անհամապատասխանությունները հնարավոր է հաղթահարել այդ ձևով։ Տարբեր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման անհամապատասխանության հետևանքով մի խումբ մարդիկ ունենում են դրամի կարիք, իսկ մյուս խումբ մարդիկ՝ ազատ դրամական միջոցներ։ Այդ հիմքի վրա էլ տարբեր մարդկանց միջև ձևավորվում են փոխադարձ պարտքային պարտավորություններ։ Այսինքն՝ փողի կարիք ունեցողը այն պարտքով վերցնում է մեկ ուրիշից։ Պարտքային պարտավորությունները, որոնք կատարվում են փողի՝ որպես վճարման միջոցի գործառույթի միջոցով, մեծապես նպաստել և նպաստում են ավելի արդյունավետ տնտեսական կապերի ձևավորման գործընթացին։ Փողի այդ գործառույթի հիմքի վրա են ստեղծվել վարկային հարաբերությունները, որոնց նախնական փուլը եղել է մուրհակային շրջանառությունը։ Մեկ անձի կողմից մեկ այլ անձին տրվող գումարը ամրագրվում է պարտքային պարտավորագրերի՝ մուրհակների միջոցով, որոնք ունեն իրենց մարման ժամկետը։ Պարտքային պարտավորությունները հնարավորություն են տալիս հաղթահարելու այն խզումները, որոնք առաջանում են բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման փուլերի անհամապատասխանության ժամանակ։ Փոխադարձ պարտքային պարտավորությունն ամրագրվում է պետական համապատասխան մարմնի կողմից։ Մուրհակների գործառնությունը նպաստում է տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը։

Նումիզմատիկա

Երբ նումիզմատիկան դարձավ աշխարհում ամենատարածված հոբբիներից մեկը, ողջ աշխարհի կենտրոնական բանկերը սկսեցին թողարկել տարատեսակ մետաղադրամներ:Աշխարհում ի հայտ եկան բազմագույն մետաղադրամներ, մետաղադրամներ տարբեր մետաղներից և նույնիսկ սաթից, մետաղադրամներ հայտնի մարդկանց և նույնիսկ գրական հերոսների  պատկերներով:

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հասարակագիտություն

Տնտեսագիտության ելակետակային հասկացությունները, Սեփականության տեսակները։

Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Այս գիտությունը «քաղաքատնտեսությունից» վերանվանվել է «տնտեսագիտության» 19-րդ դարի վերջին Ալֆրեդ Մարշալի կողմից։ Այդ ժամանակ տնտեսագիտությունը ներառեց ուսումնասիրության ավելի լայն շրջանակներ՝ ավելի ինտենսիվորեն օգտագործելով մաթեմատիկան, որն օգնեց այս գիտությանը կայանալ և քաղաքական գիտակարգից վերածվել հասարակական առանձին գիտության։ Կան տնտեսագիտության ժամանակակից տարբեր սահմանմանումներ, որոնք արտացոլում են էվոլյուցիոն տեսակետը կամ տնտեսագիտության այլ տեսակետներ։ Շոտլանդացի փիլիսոփա Ադամ Սմիթը 1776 թվականին իր «Ազգերի հարստության պատճառների և բնույթի հետազոտություն» տրակտատում այս գիտակարգը սահմանեց որպես քաղաքատնտեսություն․ մասնավորապես, որպես կառավարման և իրավական գիտության ճյուղ, որը կոչված է ապահովելու մարդկանց բարձր կենսամակարդակը ․․․ և կառավարության եկամուտները հանրային ծառայություններ մատուցելու համար։

Սեփականության տեսակները

Հանրային

Հանրային սեփականությունը դրսևորվում է պետական և մունիցիպալ սեփականության ձևերով։

Պետական

Պետական սեփականության դերը պայմանավորված է պետության տնտեսական դերով։ Շուկայական հարաբերությունների տիրապետության և բազմասեփականության պայմաններում չկա մի երկիր, որտեղ պետությունը չզբաղվի ակտիվ տնտեսական գործունեությամբ։ Պետության դերը տնտեսության կարգավորման բնագավառում աճում է։ Այն երկրներում, որտեղ զարգացած են շուկայական հարաբերությունները, հարկերի միջոցով կենտրոնանում և վերաբաշխվում է համախառն ազգային արդյունքի հիմնական մասը։ Պետական սեփականության օգտագործման հիմքը տնտեսության այն ոլորտներն են, որոնցում մեծ է կենտրոնական կառավարման և պետական ներդրումների պահանջարկը, իսկ շահութաբերությունը չի համարվում հիմնական գործունեության չափանիշ, այն գործում է՝ ելնելով հասարակության շահերից։ Պետական սեփականությունն անհրաժեշտ է նաև ոչ պետական ձեռնարկություններին և բանկերին սնանկացման դեպքում օգնելու, դրանց ֆինանսներն առողջացնելու և կարգավորելու տնտեսական գործունեության ժամանակ։ Պետական սեփականությունը իրականացնում է տնտեսական մակրոկարգավորումը, ձևավորում է հասարակության տնտեսական զարգացման ռազմավարությունը, ապահովում է ազգային տնտեսության լավագույն կառուցվածքը։ Պետական սեփականությունն ուղղվում է բնակչության սոցիալական պաշտպանվածությանը և բարեկեցության բարձրացմանը։ Անկախ տնտեսական և սոցիալական համակարգից, պետական սեփականությունը մեծ մասամբ գործում է պակաս արդյունավետությամբ, քան սեփականության մյուս ձևերը։ Պետական սեփականությունը ծավալվում է այնպիսի ոլորտներում, որտեղ շուկայի հնարավորությունները շատ սահմանափակ են, սակայն պետական սեփականության արդյունավետությունը նորմալ գործող շուկաներում նվազում է, որովհետև սեփականատերը դիմազրկված է, իսկ պետական ձեռնարկությունը ճկուն չէ և կորցնում է շուկայական կողմնորոշումը։ Պետական սեփականության պայմաններում գրեթե անհնար է հրաժարվել յուրացման խարդախ գործարքներից, ստվերային տնտեսությունից, կաշառակերությունից, համընդհանուր անտնտեսվարությունից և այլ տնտեսական հանցագործություններից։

Մունցիպալ

Մունիցիպալ սեփականությունը հանրային սեփականության տարատեսակ է։ Մունիցիպալ կամ համայնքային ձեռնարկությունների գերագույն տնօրենները տեղական իշխանություններն են (քաղաքային, գյուղական և համայնքային), որոնք իրականացնում են արտադրական կամ սպասարկման գործունեություն և համալրում են համայնքի սեփականությունը։ Համայնքի սեփականությունը տնօրինում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Համայնքի սեփականությունն են կազմում համայնքի տարածքում գտնվող կրթական, մշակութային, առողջապահական հիմնարկները, կոմունալ և կենցաղային սպասարկման ձեռնարկությունները, տեղական նշանակության բոլոր կառույցները, տարածքի հանգստի գոտիները, բնակարանային ֆոնդը, ոչ բնակելի տարածքները, վարչական շենքերը, տրանսպորտային միջոցները, անշարժ ու շարժական այլ գույքը։ Համայնքի սեփականությունը գոյանում է պետական ձեռնարկությունները կամ պետական սեփականություն հանդիսացող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց, համայնքի ենթակայության տակ գտնվող ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունից, բարեգործական հատկացումներից, քաղաքացիների և ձեռնարկությունների նվիրատվությունից, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։

Մասնավոր

Մասնավոր սեփականություն գիտաբառը պայմանականորեն ընդունվել է պետական, արքունական ունեցվածքը մյուսներից տարբերելու և սահմանազատելու համար։ Դրա համար էլ սեփականության բոլոր տեսակները, որոնք պետական չեն, համարվել են մասնավոր։ Մասնավոր սեփականություն ասելով հասկանում ենք ոչ պետական սեփականության յուրաքանչյուր ձև։ Պետությունը հանդես է գալիս որպես ամբողջ հասարակության ներկայացուցիչ, իսկ սեփականության մնացած սուբյեկտները հասարակության մի մասն են կազմում, դրա համար էլ նրանց ունեցվածքը իրավացիորեն համարվում է մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականությունը ծագելով ուշ նախնադարում՝ անցել է զարգացման բարդ ու երկարատև ուղի։ Մասնավոր սեփականությունը սեփականության այնպիսի ձև է, որը տնօրինվում է առանձին անհատի կողմից և հասարակական սեփականության մյուս օբյեկտներից առանձնացված է։ 

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հասարակագիտություն

Պահանջարկ և Առաջարկ


Առաջարկի և պահանջարկի օրենքը տնտեսագիտության վերլուծությունների մեջ կիրառվում է որպես ինֆլյացիան, բիզնեսի գործընթացները, հարկերի ազդեցությունը գնահատելու գործիք: Ցանկացած ապրանքի պահանջարկը սովորաբար կախված է գնից: Իհարկե կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են ապրանքի պահանջարկի ձևավորման վրա, բայց քանի որ գները շուկայական տնտեսության պայմաններում ունեն որոշիչ դեր և առանցքային տեղ են զբաղեցնում, պետք է քննարկել՝ ինչպես են գներն ազդում պահանջարկի ձևավորման վրա:Ցանկացած գնի պարագայում շուկայական տնտեսության պայմաններում ձևավորվում է որոշակի քանակի պահանջարկ, և այս գների և պահանջարկների տարբեր համակցությունների խմբավորումը ձևավորում է մի կոր, որը կոչվում է պահանջարկի կոր: Այն ցույց է տալիս, թե ինչպես է որոշակի ժամանակահատվածի ընթացքում փոխվում ապրանքի պահանջարկը դրա գնի փոփոխման համընթաց՝ պահանջարկի վրա ազդող այլ գործոնները հաստատուն պահելու պարագայում:Ապրանքի գնի փոփոխությունը բերում է պահանջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված պահանջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է պահանջարկի կորի տեղաշարժ:
Պահանջարկի կորը տեղաշարժող գործոններից են, օրինակ, սպառողների եկամուտները: Երբ սպառողները սկսում են ավելի շատ եկամուտ ունենալ, նրանց մոտ ավել փող է հայտնվում, և ենթադրվում է, որ տվյալ ապրանքի պահանջարկը սկսում է աճել: Երբ մարդիկ սկսում են ավելի շատ սպառել տվյալ ապրանքը, կորը տեղաշարժվում է դեպի աջ: Ապրանքի պահանջարկի ձևավորման վրա ազդող հաջորդ գործոնը բնակչության թիվն է: Բնակչության թվի աճի դեպքում ենթադրվում է, որ աճում է նաև ապրանքի պահանջարկը, ինչը ևս նպաստում է գծապատկերի մեջ կորի՝ դեպի աջ տեղաշարժվելուն:Ապրանքի գնի փոփոխությունը բերում է առաջարկի կորի երկայնքով պահանջված քանակի փոփոխության: Այլ փոփոխականների փոփոխությամբ պայմանավորված առաջարկի մեծության փոփոխությունն առաջացնում է առաջարկի կորի տեղաշարժ:Ազատ շուկայի պայմաններում ապրանքների գները և քանակը որոշվում են առաջարկի և պահանջարկի կորերի հատմամբ: Պակասորդն առաջարկի նկատմամբ պահանջարկի մեծ լինելն է: Երբ պակասորդ կա, սպառողները չեն կարողանում տվյալ պահի գնով իրենց ցանկացած քանակով ապրանքներ գնել: Ավելցուկը պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելի մեծ լինելն է: Երբ ավելցուկ կա, արտադրողները չեն կարողանում տվյալ պահի գնով վաճառել իրենց ցանկացած քանակով ապրանքներ: Հավասարակշռությունը մի վիճակ է, երբ չկան փոփոխության բերող արտաքին գործոններ:

Posted in 2022-2023 ուս․ տարի, Հասարակագիտություն

Ուշադրություն, հիշողություն, մտածողություն և խոսք։

Ուշադրությունը ենթադրում է հոգեկան գործունեության ուղղվածությունը և կենտրոնացվածությունը: Հոգեկան գործունեության ուղղվածությունը այդ գործունեության ընտրությունը և այդ ընտրության պահպանումն է: Կենտրնացվածությունը տվյալ գործունեությամբ տարված լինելնէ, նրանում խորացված լինելը:

Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին,կամածին և հետկամածին:

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը:

Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Ոչ կամածին է կոչվում այն ուշադրությունը, որն առաջ է գալիս մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման: Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող գործոնները բաժանվում են երկու խմբի՝ արտաքին (բարձր ձայն, պայծառ լույս, նորություններ և այլն) և ներհոգեկան (պահանջմունքներ, դրդապատճառներ, գիտելիքներ և այլն): Ոչ կամածին ուշադրություն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում: Ուշադրության այս տեսակը հատուկ է նաև կենդանիներին:

Կամածին ուշադրությունը միայն բնորոշ է մարդուն և այն առաջացել է գիտակցական աշխատանքային գործունեության շնորհիվ: Կամածին է կոչվում այն ուշադրությունը, որը կապված է գիտակցաբար դրված նպատակի և կամային ջանքերի հետ: Դա մարդու գիտակցական կենտրոնացումն է որոշակի օբյեկտի, ինֆորմացիայի վրա՝ որոշակի կամային ջանքերի գործադրման շնորհիվ: Կամածին ուշադրությունը մեր կամքի դրսևորումն է: Որևիցե գործունեությամբ զբաղվելու որոշում կայացնելիս մենք կատարում ենք այդ որոշումը՝ գիտակցորեն ուշադրություն դարձնելով նույնիսկ այն բանի վրա,  ինչը տվյալ պահին մեզ չի հետաքրքրում, բայց որով զբաղվելը մենք անհրաժեշտ ենք համարում: Կամածին ուշադրությունը միջնորդվում է գիտակցորենդրված նպատակներով:

Հետկամածին ուշադրությունը նպատակասլաց բնույթ է կրում, բայց մշտական կամային ճիգեր չի պահանջում: Երբ կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որևէ գործունեության վրա, որը ստիպված ենք կատարել և որը մեզ չի հետաքրքրում և սկսում ենք իրագործել այն: Այդ գործունեությունը աստիճանաբար սկսում է մեզ դուր գալ, և մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք կլանվում դրա մեջ: Այս դեպքում ուշադրությունը կամածինից դառնում է հետկամածին:

Հիշողություն

Հիշողությունը մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է: Մարդու հիշողությունն իրենից բարդ երևույթ է ներկայացնում: Այն ունի մի շարք գործընթացներ, հոգեբանական առանձնահատկություններ: Հիշողությունն ընկած է մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Ըստ ծագման հիշողություն լինում է`

ֆիլոգենետիկական, որը ներառում է ժառանգական մեխանիզմների միջոցով ծնողների կողմից ստացված ինֆորմացիան: Այն դրսևորվում է անպայման ռեֆլեքսների և դրանց զուգորդությունների՝ բնազդային գործողությունների ձևով:

Օնտոգենետիկական հիշողությունը կազմում է մարդու անհատական զարգացման ընթացքում ձեռք բերած ինֆորմացիան:

Ըստ մարդու գործունեության նպատակի հիշողությունը լինում է՝

Ոչ կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ չի դնում ընկալածը պահպանելու և վերարտադրելու համար:

Կամածին հիշողության դեպքում մարդն իր առջև նպատակ է դնում ընկալվածը պահպանելու և վերարտադրելու: Մարդու կյանքի առաջին տարիներին գիտելիքների, կենսափորձի կուտակման և վարքի իրագործման հիմնական մեխանիզմը ոչ կամածին է: Վաղ մանկության տարիներին երեխան իր առջև չի կարող գիտակցորեն շրջապատի երևույթները կամ մեծահասակների խոսքը մտապահելու և անհրաժեշտության դեպքում վերարտադրելու խնդիր դնել: Տարիքի մեծացման հետ զուգընթաց քանի գնում մեծանում է կամածին հիշողության դերը:

Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են՝

Կարճատև հիշողություն- ինֆորմացիան մեկ անգամ ընկալելուց հետո մտքում պահելու և վերարտադրելու երևույթն է: Ընկալումից մինչև վերրտադրության ավարտը տևում է մի քանի վայրկյան:

Երկարատև, տևական, երկարաժամկետ հիշողության դեպքում ընկալված ինֆորմացիան պահվում  շատ երկար՝ կրկնելոը և վերարտադրելու շնորհիվ:

Օպերատիվ հիշողություն, որն ընկած է կարճատև և երկարատև մակարդակների միջև: Դրանց օգնությամբ ապահովվում է մարդու ընթացիկ գործունեությունը, այդ գործության մեջ մտնող գործողությունների և գործառնությունների կատարումը:

Մտածողություն և խոսք

Մտածողության ուսումնասիրությունների հիմնարար հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Կոգնիտիվ զարգացման տեսությունը պնդում է, որ երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Մարքիսիստական կողմնորոշմամբ սոցիալ-մշակութային տեսությունն, ընդհակառակը, պնդում է, որ խոսքի և մտածողության զարգացումն անբաժանելի է. մարդու հոգեկանը միջնորդավորված է նշանով, որը խոսքն է, և երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն իմաստների շնորհիվ այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Մտածողական օպերացիաները չի կարելի առանձնացնել խոսքից. խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

Posted in Հասարակագիտություն

ՀՈԳԵԲԱՆԻ ԴԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Այժմ հոգեբանի դերը շատ է արժեւորվում հասարակության կողմից։ Ինչ վերաբերում էդպրոցներում հոգեբանի ներկայության նշանակությանը, թերեւս այն է, որ հոգեբանը փորձումէ լուծել եւ կարգավորել մի շարք միջանձնային խնդիրներ՝ երեխա-երեխա, երեխա-ծնող, երեխա-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ եւ երբեմն էլ ծնող-երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունները։Բացի դա՝ հոգեբանը ունի նաեւ մի շարք այլ գործառույթներ դպրոցում։ Ծնողների ևուսուցիչների խորհրդատվություն. սա, թերևս, ամենադժվար  աշխատանքն է, քանի որ շատժամանակ ծնողը կամ ուսուցիչը չեն ցանկանում ընդունել, որ առաջացած խնդրի պատճառըթաքնված է հենց իրենց ներսում: Մյուսը  հոգեբանության մասին տեղեկատվությանտրամադրումն է։ Ինչպես գիտենք շատ ուսումանական հաստատություններում սովորում ենկրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաններ, և նրանցուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ ենանհատական պայմաններ և մոտեցում։Այս հիմանական գործառութներից բացի՝ հոգեբանը նաև պետք է պարտադիր ներկայությունունենա ուսուցիչների, ծնողների հավաքներին, ինչպես նաև մասնակցի առաջինդասարանցիների ընդունելության գործընթացին։

Posted in Հասարակագիտություն

Հոգեբանության ճյուղերը

Կիրառական հոգեբանություն

Այն հայտնի է նաև որպես մասնագիտական ​​հոգեբանություն: Նա իր ջանքերը նվիրում է հոգեբանական ասպեկտների ուսումնասիրությանը, որոնք ունեն հատուկ և ակնհայտ կիրառություն մարդկային գործունեության տարբեր ոլորտներում:Դրա գործառույթն է հոգեբանական գործիքների միջոցով լուծել մարդու հատուկ խնդիրները, այն ձգտում է դրականորեն գործել անհատների առօրյա կյանքում և իրականացնել գործողություններ, որոնք կօգնեն բարելավել նրանց կյանքի որակը:Կիրառական հոգեբանության շրջանակներում կարելի է գտնել ենթաճյուղեր, որոնք ինքնուրույն են ուսումնասիրվում: Այդպիսին է մարզական հոգեբանության, գովազդի հոգեբանության և դատահոգեբանական հոգեբանության դեպքերը:

Կրթական հոգեբանություն

Կրթական հոգեբանությունը կենտրոնանում է տարբեր ոլորտներում կրթության հետ կապված գործընթացների վերլուծության վրա, որտեղ այն առկա է: Այս ոլորտի հետ կապված ուսումնասիրությունները կարող են շատ ազդեցիկ դառնալ հասարակության քաղաքական ասպարեզում. այդ պատճառով ուսումնասիրության այս ճյուղի զարգացումը շատ կարևոր է:Կրթության հոգեբանության մեջ դիտարկվում են կենտրոնացման երկու հիմնական կետեր: Առաջինը վերաբերում է ուսումնառության գործընթացներին. նպատակն է վերլուծել, հասկանալ և բարելավել գիտելիքների կլանման հետ կապված փորձը:Երկրորդ առանցքային կետը կապված է այն հատուկ մեթոդների հետ, որոնց միջոցով արտադրվում են այդ կրթական գործընթացները: Դրանք նախատեսված են լինել հնարավորինս պնդուն, օգտակար և կառուցողական հասարակության բոլոր այն հատվածների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում են կրթությանը:

Վարքային հոգեբանություն

Վարքային հոգեբանության միջոցով մենք վերլուծում ենք, թե ինչպես են շրջակա միջավայրի խթաններն ուղղակիորեն ազդում անհատների վարքի վրա:Հոգեբանության այս ճյուղի հիմնական առանցքն այն է, որ վարքային բոլոր գործընթացներն իրենց բացատրությունը գտնեն այն բանում, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ (կամ մարդկանց խումբ) ընկալում և փոխակերպում արտաքին միջավայրից ստացված խթանները: Այս տեսանկյունից, մտավոր գործընթացները չեն համարվում այնքան որոշիչ, որքան արտաքին ազդակները:Այս համատեքստում հաշվի չեն առնվում յուրաքանչյուր անհատի անհատականության առանձնահատկությունները և գենետիկ ոլորտում ժառանգական տարրերը: Վարքային հոգեբանությունը իր ջանքերը կենտրոնացնում է հասկանալու վրա, թե ինչպես է առաջանում պայմանավորումը:

Աշխատանքի և կազմակերպությունների հոգեբանություն

Աշխատանքի և կազմակերպությունների հոգեբանությունը հետապնդում է աշխատավայրում հոգեբանական բնույթի սկզբունքների կիրառմանը: Խոսքը աշխատանքային մթնոլորտի հետ կապված տարբեր սցենարներ ուսումնասիրելու մասին է ՝ նպատակ ունենալով պարզել, թե դրանք ինչ ազդեցություն են ունենում աշխատողների վրա:Հոգեբանության այս ճյուղի հիմնական նպատակներից մեկը հասկանալն է, թե որն է լավագույն միջավայրը աշխատողների համար `ավելի մեծ անձնական բարեկեցություն ունենալու և, միևնույն ժամանակ, ավելի լավ աշխատելու համար:Մասնագիտական ​​հոգեբանության մասնագետները զբաղվում են որոշակի ընկերության անձնակազմի ընտրությամբ, ինչպես նաև վերապատրաստման պատրաստմամբ, որը կկիրառվի այդ մարդկանց համար:Իր գործառույթների շարքում այն ​​առանձնանում է նաև աշխատողների գործունեության գնահատման համար. Նշված գնահատման արդյունքը պարտադիր է հետագա որոշումների համար, ինչպիսիք են շնորհակալագրերը, պաշտոնանկությունները կամ այլ գործողություններ, որոնք ազդում են աշխատողների վրա:

Posted in Հասարակագիտություն

Գեղագիտություն և Բարոյագիտություն․

Ինչ՞ է գեղեցիկը

Գեղեցիկը, կատեգորիա, որը բնութագրում է իրականության մեջ և արվեստում դրսևորվող գեղագիտական բարձրագույն արժեքը։

Գեղեցիկը արվեստում

Գեղեցիկ կա նաև արվեստում։Արվեստով մարդիկ արտահայտում են իրենց փորձը, ազդու հույզերի վրա, և նույնիսկ կարող են օգնել գտնել մեղ հուզող հարցերի պատասխաները և նկատել այն ինչ նախկինում չենք նկատել:

Գեղագիտական ճաշակ

Գեղագիտական ճաշակ, գեղեցիկի դիրքերից արվեստի ստեղծագործությունն ու իրականությունն ընկալելու և սոցիալ-հոգեբանական գնահատական տալու մարդու հոգևոր ընդունակությունը։Գեղարվեստական ճաշակի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես անհատի սոցիալական դրությունը, այնպես էլ ժողովրդի ազգային ավանդույթները ն տեղի գեղարվեստական մշակույթի յուրահատկությունները։

Ինչ՞ է բարոյականություն

Բարոյականությունը մարդկային վարվելակերպի, վարվեցողության և դրանց առնչվող հասկացությունների համակարգ է, որն աշխարհիկ ընկալումով պետք է ընդունելի և գովելի համարվի հասարակության կողմից։

Բարոյական արժեքներ՝ բարի-չար, պարտք և խիղճ, երջանկություն, էգոիզմ, ազատություն, խրախուսում, պատիժ

Posted in Հասարակագիտություն

Հոգեբանությունը որպես գիտություն

Հոգեբանությունը գիտություն է մարդու հոգեկան ոլորտի մասին՝ դրա գիտական ուսումնասիրությունը: Հոգեբանությունը մարդու հոգեկան ոլորտն ուսումնասիրում է անուղղակի ձևով. «հոգի» հասկացությունը գիտականորեն ձևակերպված չէ, ուստի ուսումնասիրության առարկաներն են մարդու միտքը, հույզերը և վարքը: «Հոգեկանը» կարելի է սահմանել որպես իրականության ակտիվ և կողմնակալ սուբյեկտիվ արտացոլում. ինչպես ֆիզիկական առարկաներն արտացոլում են նյութական հատկանիշները, այդպես էլ հոգեկանը՝ որպես որոշակի սուբստրատ, արտացոլում է իրականության հատկանիշներ՝ գլխուղեղի մեխանիզմների միջոցով: Միտք, վարք, հույզ եռյակը փոխկապակցված են, և հոգեբանության տարբեր ոլորտներy տարբեր չափով են ուսումնասիրում այս երևույթները:Հոգեբանության նպատակն է բարեկարգել հասարակության կյանքը՝ մարդու վարքը կանխատեսելով և այն դեպի լավը փոխելով: Հոգեբանության մեթոդաբանության զինանոցում կանխատեսման հետազոտությունները կարևորագույն տեղ ունեն. հոգեբանները փորձում են հասկանալ մտքերի, հույզերի, վարքի հիմքում ընկած պատճառները, կանխատեսել դրանց հետագա արտահայտումները և փոխել դրանք: Հոգեբանության տարբեր դպրոցներ ուսումնասիրում են մարդու հոգեկան գիտակցական և անգիտակցական տարրերը:

Posted in Հասարակագիտություն

Հոգեբանություն․ Հոգեբանությունը որպես գիտություն, զարգացման փուլերը

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները: Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է “փսյուխե – հոգի” և “լոգոս – գիտություն” արմատներից։Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել “մինչգիտական հոգեբանություն” և “գիտական հոգեբանություն” հասկացությունները։Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։Հոգեբանության զարգացման երկրորդ փուլը համարվում է XVII դարը, և հոգեբանությունը ընդունված էր համարել գիտություն գիտակցության մասին։Հոգեբանության որպես գիտության զարգացման երրորդ փուլում, որն ընդգրկում է XX դարը, հոգեբանությունը նշանավորվում է որպես գիտություն վարքի մասին։Եվ, վերջապես, չորրորդ փուլը՝ գիտական հոգեբանության ձևավորման փուլն է, և այն ուսումնասիրում է հոգեկանի (գիտակցության) զարգացման օբեկտիվ օրինաչափությունները, փաստերն ու դրսևորման մեխանիզմները։Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։