Posted in Ճանապարհորդություններ

Ազգային Պատկերասրահ։Հովհաննես Այվազոսկի

Այսօր մենք այցելեցինք Ազգային պատկերասրահ։Այցելած տաղավարներից ինձ ամենիցշատը դուր եկավ Հովհաննես Այվազոսկունը։Ցուցադրվածեր Այվազոսկու բազումկտավներ,իսկ պատկերասրահի հավաքածուն իր մեծությամբ 2-րդ է:                                             Այվազոսկին ծնվել է Թեոդոսյաում և սերը իր ծննդավայրի նկատմամբ արտահայտել է իրստեղծագործությունների միջոցով։         Հովհաննես Այվազոսկին իր նկարներում օգտագործելէ յուրահատուկ տեխնիկա։Նա այնքան գեղեցիկ ու իրական է  պատկերել մայրամուտը,որըտեսողական խաբկանք է առաջացրել և մարդիկ մտածել էին,որ կտավի հետևում լույս է դրված:

Բացի նկարներից տաղավարում կար ռոկոկո ոճով կահավորած սենյակ,որը հատուկ էԱյվազոսկու ապրած ժամանակշրջանին,ինչը շատ հետաքրքիր էր։

Posted in Ճանապարհորդություններ

Ռազմամարզական ճամբար

Մենք մեր ճամփորդությունը սկսեցինք բարձրունքի հաղթահարումով դեպի Ցախաց քար։Իսկ հետո ժամանեցինք Արատես։Ճամաբարը լի էր ռազմամարզական դասընթացներով և պարապունքերով։Սովորեցինք բանակի ընդհանուր կազմի և նրանց գործողությունների մասին։Ունեցանք հետախուզական պարապունք։Բաժանվելով խմբերի ամեն մի խումբ ստացավ առաջադրանք և կատարեց այն։Ունեցանք նաև պարապունք առաջին բուժօգնության վերաբերյալ։Սովորեցինք ինչպես ճիշտ օգնություն ցույց տալ արնահոսությունների,կոտրվացքների ժամանակ և ինքներս փորձեցինք ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում։Ինձ համար ամենահետաքրքիրներից էր կրակային պատրաստությունը,որի ժամանակ սովորեցինք ինչպես ճիշտ բռնել զենքը,նշան բռնել և կրակել։Նաև ռազմամարզական ճամբարի ընթացքում կատարեցինք հերթափոխով դիրքի հսկում։Իսկ ճամբարի վերջում բաժանվեցինք երկու խմբերի և ական որոնելու գործիքով պետք է գտնեինք մետաղյա բաժակը,որի մեջ գտնվում էր ամեն մի խմբի առաջադրանքը: Ռազմամարզական ճամբարի շնորհիվ ես ձեռք բերեցի լիքը գիտելիքներ բանակի և ռազմական գործողությունների վերաբերյալ։

Posted in Ճանապարհորդություններ

ՔԱՅՔ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

Քայլարշավի շնորհիվ ես բացահայտեցի Աշտարակը։Ծանոթացա և այցելեցի Ծիրանավոր,Սպիտակավոր,Կարմավոր,Սուրբ Սարգիս և Մարիանե եկեղեցիները։Ինձ շատ դուր եկավ Ծիրանավոր եկեղեցին,քանի որ այն յուրահատուկ պատմություն ունի։Իսկ Սպիտակավոր եկեղեցուց բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի հին կամուրջը և Սուրբ Սարգիս եկեղեցին։Աշտարակում՝Կարմրավոր եկեղեցու դիմաց,գտնվում է Գուրմե-Դուրմե շոկոլադի արտադրամասը,որը ցավոք սրտի չկարողացանք այցելել։

Posted in Ճանապարհորդություններ

Սեպտեմբերի 1-ը Արագածի գագաթին

Ինձ համար շատ հետաքրքիր էր նշել սեպտեմբերի 1-ը Արագածում։Մինչ գագաթը բարձրանալը մենք տեսանք Քարի լիճը։Մենք բարձրացանք Արագածի հարավային գագաթ,թեև այն ամենացածրներ,բայց գագաթ տանող ճանապարհը երկար էր և դժվար։Երբ մենք հասանք գագաթ մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան,որտեղից երևում էին Արագածի չորս գագաթները։Հենց այդ վայրում էլ տեղի ունեցավ մեր այսպես ասած մկրտությունը։Գագաթում մենք նաև պարեցինք մեր ազգագրական պարերից։Այդ օրը ես ձեռք բերեցի լիքը լավ հիշողություններ։Նաև շատ ուրախ եմ, որ ինձ տրվեց հնարավորություն բարձրանալու և տեսնելու Արագածը։