Posted in Պատմություն 11

Դասարանական աշխատանք

Գրել 30 պատմական թիվ և 30 պատմական իրադարձություն։

  • Ք.Ա 95-55-Տիգրան Մեծի կառավարման տարեթվերը

Ք.ա. 95 թ՝ հոր մահից հետո, Տիգրան II-ը Պարթևստանին զիջելով Մեծ Հայքի հարավարևելյան որոշ հողեր՝ ազատվեց պատանդությունից և ժառանգեց հայրենի գահը:

  • 301թ.- Քրիստոնեության ընդունումը

Երբ Գրիգոր Լուսավորիչը բուժեց Տրդատ III թագավորին, այդ ամենից հետո քրիստոնեությունը դարձավ Հայաստանի պետական կրոնը։

  • 303թ-Մայր Տաճարի կառուցումը

Քրիստոնեության ընդունումից հետո՝ Գրիգոր Լուսավորիչի հրամանովշ կառուցվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

  • 1717թ.- Մխիթարյան միաբանության ստեղծումը

Մխիթարյան միաբանությունը ստեղծվել է 1717 թվականին Իտալիայի Վենետիկ քաղաքում՝ հայ վանական Մխիթար Սեբաստացու կողմից։ Այն նպատակ ուներ նպաստել հայերի կրթությանը և մշակույթի պահպանմանը:

  • 1915թ.- Ցեղասպանություն

Օսմանյան կայսրությունը՝ հայկական հարցը լուծելու նպատակով, ցեղասպանության ենթարկեց հայերին։

  • 1920թ.-Սևրի պայմանագիր

Ռուս-թուրքական արդյունքները ամփոփելու համար հրավիրվեց ժողով,որի ժամանակ առանց հայ պատվիրակների ներկայության որոշվեց հայկական հողերի ճակատագիրը։

  • 1914թ.-Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թվականին Ավստրո-Հունգարիայի արքեպիսկոպոս Ֆրանց Ֆերդինանդի սպանության պատճառով՝ սրելով լարվածությունը եվրոպական տերությունների միջև:

  • 1939թ.-Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց 1939 թվականին, երբ Գերմանիան`Ադոլֆ Հիտլերի օրոք, ներխուժեց Լեհաստան: Հիմնական պատճառներն էին Առաջին համաշխարհային պատերազմի չլուծված խնդիրները, ինչպիսին է Վերսալի դաժան պայմանագիրը։

  • 1941թ.-Հայրենական մեծ պատերազմի սկիզբը

Հայրենական մեծ պատերազմը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արևելյան ճակատը, սկսվեց 1941 թվականի հունիսի 22-ին, երբ նացիստական Գերմանիան՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսեց «Բարբարոսա» գործողությունը՝ ներխուժելով Խորհրդային Միություն։ Հիտլերը նպատակ ուներ գրավել հսկայական տարածքներ և ոչնչացնել խորհրդային պետությունը։

  • 2016թ.- Արցախի քառօրյա պատերազմ

Ադրբեջանը ցանկալով գրավվել Արցախը, սկսեց պատերազմ Հայաստանի դեմ։

  • 1918թ.- Առաջին Հանրապետության ստեղծումը

Հայաստանն իր առաջին անկախությունը հռչակեց 1918թ. մայիսի 28-ին՝ Ռուսական կայսրության փլուզումից և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

  • 405թ.- Այբուբենի ստեղծումը

Վռամշապուհ արքայի օրոք՝ Սահակ Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը սցեղծեցին այբուբենը, մշակույթը պահպանելու համար։

  • 451թ.-Ավարայրի ճակատամարտ

Պարսկաստանի կրոնափոխ անելու քաղաքականությանը ի պատասխան, հայերը սկսեցին ապստամբություն։

  • 1991թ. -ԽՍՀՄ-ի փլուզում

ԽՍՀՄ-ն ավարտվեց տնտեսական լճացման, քաղաքական բռնաճնշումների, էթնիկական լարվածության և Արևմուտքի արտաքին ճնշման պատճառով։

  • 1878թ -Սան-Ստեֆանոյի պայմանագիր

Սան Ստեֆանոյի պայմանագիրը նպատակ ուներ վերջ դնել ռուս-թուրքական պատերազմին։ Հայաստանի մասով այն զգալի տարածքային նվաճումներ էր առաջարկում Օսմանյան կայսրությանը։

  • 1677թ. – Էջմիածնի ժողով

Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում ժողով է գումարում, որտեղ քննարվում է Հայաստանի ազատագրության հարցը։

  • 1991թ.- Երրորդ հանրապետության ստեղծումը

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը անկախացել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

  • 2024թ.- Արցախի Հանրապետության գոյության դադարեցում

2023 թ. սեպտեմբերի 29-ին սկսվեց պատերազմ Արցախի և Ադրբեջանի միջև։ Պատերազմի ավարտվեց պայմանագրով, որի համաձայն 2024 թ. հունվարի 1-ից Արցախի գոյությունը դադարեցվում էր։

  • 2018թ- Թավշյա հեղափոխություն

2018 թ. Հայաստանում սկսվեց Թավշյա հեղափոխությունը , որի ժամանակ ցուցարարները պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։

  • 1992թ.- Արցախյան առաջին պատերազմ

1991 թ. Արցախում զանգվածային բռնություններն իրենց գագաթնակետին էին հասել և տեղի հայ բնակչությունը ստիպված էր լքել։ Իսկ արրեն 1992 թ. մայիսի 28-ին ՝ համառ պխտերազմից հետո, Շուշին ազատագրվեց։

  • 2020թ.- Արցախի 44-օրյա պատերազմ

Ադրբեջանը ցանկալով գրավվել Արցախը, սկսեց պատերազմ Հայաստանի դեմ։ Իսկ պատերազմի ավարտին Շուշիին և մի քանի այլ տարածքներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ։

  • 1988թ. դեկտեմբերի 7 -Սպիտակի երկրաշարժ

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ:

  • 1699թ.-Անգեղակոթի ժողով

Անգեղակոթում հրավիրվում է գաղտնի ժողով, որտեղ որոշվում է լիազորել Իսրայել Օրուն բանակցություններ վարել եվրոպական և ռուսական իշխանությունների հետ, որը կօգներ Հայաստանի ազատագրմանը։

  • 2022թ.- Արցախի շրջափակման սկիզբ

2022 թ. դեկտեմբերին ադրբեջանցի ցուցարարները փակում են Հայաստանն ու Արցախը կապող միակ ճանապարհը, որը հանգեցնում է սննդի և կենցաղային պարագաների պակասի։

  • 2007 թ. հունվարի 19- Հրանտ Դինքի սպանությունը

Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները, որը դարձել է նրա սպանության հիմնական պատճառը։ Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ 

  • 1921 թ.- «Լեռնահայաստանի» հռչակումը

Գարեգին Նժդեհը որոշեց ստեղծել «Լեռնահայստանը», որպիսի խուսափեն խորհրդայնացումից։

  • 1921 թ. – Կարսի պայմանագիր

Սևրի պայմանագրը պայմանները վերանայելու նպատակով հրավիրվեց Կարսի ժողովը, բայց պայմանգրի կետերում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան։

  • 1919 թ. – «Նեմեսիս»-ի գործողությունների սկիզբը

Երիտթուրքերից վրեժ լուծելու նպատակով մի խումբ հայ ակտիվիստներ ստեղծեգին խումբ։ Խմբի կարկառուն դեմքերից է Սողոմոն Թեհլիրյանը։

Posted in Պատմություն 11

Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ո՞ր երկրների հետ ՀՀ-ն կառուցեց իր առաջին դիվանագիտական հարաբերությունները, ի՞նչ հայտնի հայ դիվանագետների կնշեք

1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն 11

Խորհրդային իշխանության հատատումը Հայաստանում: Փետրվարյան ապստամբություն

Պատասխանել հարցերին.

1.Ձեր կարծիքով ինչու՞ խորհրդային իշխանությունը խախտեց դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը

Խորհրդային իշխանությունները՝ խախտելով դեկտեմբերի 2-ի համաձայնագիրը, ձևավորեցին միակուսակցական վարչակազմ։ Այդպիսով նրանք կկարողանաին իշխանությունը ավելի կենտրոնացնել իրենց ձեռքում։

2.Ներկայացրեք գիրծադիր իշխանության նոր համակարգը։Ի՞նչ դեր էր խաղում Հայաստանը կորպուսը երկրի քաղաքական կյանքում։

Հայաստանում ստեղծվեցին նոր գործադիր մարմիններ՝ ժողովրդական կոմիսարիատներ։ Գործադիր մարմինները հեղկոմններն էին, որոնք նշանակովի էին և ժամանակավոր։

Ներքին գործերի ժողկոմատը և Արտակարգ հանձնաժողովը՝ բռնությունների միջոցով, փորձում էին խորհրդային կարգեր հաստատել Հայաստանում։ Ինչպես նաև Հայաստանի կոմկուսի կենտկոմը, իր կազմակերպությունների շնորհիվ, տարբեր տեղերում վերահսկողություններ էր սահմանում։

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն 11

Առաջին Հանրապետության ստեղծումը

1.Ե՞րբ է լուծարվել ԱԺԴՀ-ն,ի՞նչ պետություններ առաջացան Անդրկովկասում։Ի՞նչ որոշումներ կայացրեց հայոց ազգային խորհուրդը 1918թ մայիսի 28-ին։Ե՞րբ և ում ձևակերպումով հրապարակվեց հայոց ազագային խորհրդի կոչը։

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան Սեյմի վերջի նիստը և ընդունվեց ԱԺԴՀ-ի լուծարման մասին որոշումը։Այդ օրը հռչակվեց նաև Վրաստանի անկախությունը։Մայիսի 27-ին հռչակվեց Ադրբեջանի անկախությունը, իսկ մայիսի 28-ին Հայաստանի։

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն 11

Առաջին ուսումնական շրջանի աշխատանքների փաթեթ

Posted in Պատմություն 11

Առաջին աշխարհամարտ

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի ընդհանուր կառուցվածքը

Առաջին աշխարհամարտը տեղի է ունեցել 1914-1918 թվականներն։Պատերազմի պատճառներից էին մրցակցություն ազգերի միջև գաղութների և ռեսուրսների համար,ազգայնականությունը,ռազմական ուժորի կուտակումը և դաշինքներ ստեղծումը(Անտանտ դաշինք՝Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Թագավորություն և Եռյակ դաշինք՝Գերմանիա, Ավստրո-Հունգարիա և Իտալիա):

Պատերազմը բռնկվեց երբ սերբ ազգայնականի կողմից սպանվեց Ավստրո-Հունգարյաի գահի ժառանգորդը՝Ֆրանց Ֆերդինանդը։Այդ իսկ պատճառով Ավստրո-Հուգարյան վերջնագիր ներկայացրեց Սերբիային, ինչը հանգեցրեց պատերազմի։

Շարունակել կարդալ
Posted in Պատմություն 11

Պայքարի շարունակումը 1905-1907 թթ


Դաշնակցության ղեկավար Քրիսափոր Միքայելյանը ստեղծեց մի զինված խումբ,որի նպատակն էր Սուլթան Աբդուլ Համիդի նկատմամբ։1905 թ. հուլիսի 21-ին մահափորձ իրականացվեց։1907 թ. մայիսի 27-ին Սուլուխ գյուղի մոտ անհավասար կռվում զոհվում է Գևորգ Չավուշը,այսպիսով 20-րդ դարասկզբին հայ ազատգրական պայքարը շարունակվում է։

Posted in Պատմություն 11

1912-1914 Հայկական հարց

Բալկանյան երկրները՝Սերբյան,Բուլղարյան,Հունաստանը և Չեռնոգորյան,1912թ. ստեղծեցին ռազմական դաշինք ընդդեմ Օսմանյան կայսրության։Բալկանյան առաջին պատերազմը սկսվեց նույն թվականի հոկտեմբերին և ավարտվեց 1913 մայիսի 30-ին։Արևմտյան Հայաստանում բալկանյան ժողովրդների պատերազմը առաջացրեց նոր հույսեր հայկական հարցի վերաբացման համար։1912թ. հոկտեմբերին Թիֆլիսում ձևավորվեց մի կազմակերպություն ,որը կոչվում էր «Հայոց ազգային կենտրոնական բյուրո»,որի նպատակը հայկական հարցի լուծումն էր։Նույն թվականի հոկտենբերի 10-ին եգիպտացի մեծահարուստ Պողոս Նուբար Փաշան,ստեղծեց մի նոր կազմակերպություն,որը կոչվում էր «Ազգային պատվիրակություն»։Բալկանյան առաջին պատերազմը ամփոփոխ Լոնդոնի խորհրդաժողովում հայկական հարձը չդարձավ քննարկման նյութ։ 1913թ. մայիսի 24-ին Ռուսասատնի արտգործ նախարար Անդրեյ Մանդելշտամի միջոցով Անտանտի ներկայացրեց հայկական հարցի լուծման իր ծրագիրը։Ըստ Մանդելշտամի հայկական վեց նահանգները՝Էրզրում,Վան,Բիթլիս,Դիարբերքիր,Խարբերդ,Սեբաստիան կազմելու էին մեկ նահանգ։Նահանգապետը պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի,որին նշանակելու էր սուլթանը։1914 թ. ապրիլին Արևմտյան Հայաստանում բարենորգումպեր իրականացնելու համար տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի Հ.Հոֆը։Վերոնշված դիվանագետները իրենց չստանձնեցին,քանի որ սկսեց արառաջն համաշխարհային պատերազմ։

Posted in Պատմություն 11

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը

1901թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկ Օզանյանը 37 հայդուկներով և 20 զինված գյուղացիներով մտնում Մուշից հարավ արևելք ընկած Սուրբ Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։Ինքնապաշտպանության օրերին վանքում գտնվողների թիվը հայդուկների հետ միասին հասնում էր 140-ի։Երեք օր անց սկսվում է կռիվը։Բիթլիսի նահանգապետը բանակցություններ է սկսում Անդրանիկի,Գևորգ Չավուշի,Հակոբ Կոտոյանի հետ,որոնցից տեղեկանում է,որ իրենց պահանջն է ներում շնորհել քաղաքական բանտարկյալների,պատժել հայկական գյուղերը ավիրող քրդերին և հետ վերադարձնել հայերից վերձրած հողերը։Պահանջները չկատարելուց հետո կատաղի մարտերը վերսկսում են։Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները տեղացած ձյան պայմաներում՝սպիտակ սավաներով փաթաթված, հեռանում են վանքից։

Շարունակել կարդալ