Posted in Քաղաքագիտություն

ՀՀ Սահմանադրություն։ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այս հոդվածները շոշափում են մարդու իրավունքների, արժանապատվության, իրավահավասարության և օրենքի գերակայության հիմնարար սկզբունքները։ Եկեք քննարկենք դրանցից յուրաքանչյուրը.

Շարունակել կարդալ
Posted in Քաղաքագիտություն

ՀՀ Սահմանադրություն

Սահմանադրությունը վերաբերում է այն հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն կառավարվում է պետությունը։ Երկրների համատեքստում այն սովորաբար վերաբերում է գրավոր փաստաթղթին, որը նախանշում է կառավարման հիմնական շրջանակը, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կառավարական հաստատությունների լիազորություններն ու սահմանափակումները:

1991 թ. Հայաստանի անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ 

Շարունակել կարդալ
Posted in Քաղաքագիտություն

«Հայրենադարձություն. Ցնո՞րք թե կենսական անհրաժեշտություն» վերլուծություն

Տիգրան Հայրապետյանը այս հոդվածը հրապարակել է 1993 թվականին։ Դրանից անցել է 31 տարի, բայց արտագաղթի խնդիրը դեռ կա մեր հայրենիքում։ Շատերը կարծում են, որ արտագաղթը օգուտ է Հայաստանում ապրող մարդկանց, քանի որ նրանց հատկացվող կենսապայմաները շատանում են, բայց նրանք հաշվի չեն առնում մեկ կարևոր փաստ, որ կարևորը քանակ չէ, այլ որակը։

Տիգրան Հայրապետյանը հոդվածում նշում է նաև ԼՂՀ-ի հիմնահարցի մասին։ Նա ասում է, որ ԼՂՀ-ի ինքնիշխանությունն օրինականացնելու գործում ամենաէական գործոնը նրա հագեցվածությունն է քաղաքացիական բնակչությամբ, նրա տնտեսական և հասարակական համակարգերի լիարժեք կենսագործունեության ապահովմամբ, մինչդեռ դրա փոխարեն անիմաստ զորախաղեր են։ Տարիներ են անցել, բայց Հայրապետյանի այս խոսքերը իրենց մեջ դեռ ճշմարտություն են պարունակում։ 1991 թվականին՝ Արցախի անկախացումից հետո, մենք ոչինչ չենք արել այն Հայաստանի մաս ճանաչելու, կամ այն անկախ պետություն հռչակելու համար։ Իսկ արդեն լիքը պատերազմներից հետո, մենք կորցրեցինք այն։

Ցանկանում եմ մեջբերել Տիգրան Հայրապետյանի հետևյալ խոսքերը. «-Այո, Հայաստանում՝ այսօր փակուղի է։ Բայց այդ փակուղու հիմնական պատճառներից մեկն էլ մեր ընտրությունն է՝ փախուստ պայքարի փոխարեն։ Եվ քավ լիցի, սա ինքնազոհաբերության կոչ չէ։ Պարզապես չարիքի հետևանքներից փախչելու այլընտրանքն այն արմատախիլ անելն է»։ Եվ իսկապես, այս պահին մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ կարող ենք վայրկյանական կորցնել մեր հայրենիքից մի հատված, իսկ այն պաշտպանելու հզոր զենքերից մեկը՝ դա այն շենացնել է։ Իսկ շենացնելու հիմքում ընկած է կրթությունը։

Posted in Քաղաքագիտություն

Տարածքային հակամարտություններ

ա/ Տարածքային հակամարտությունների բնույթը

Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինում են պետությունների միջև և պետությունների ներսում։

բ/ Տարածքային հակամարտությունների զարգացման փուլերը

Մասնագետները հակամարտությունների զարգացման չորս փուլ են առանձնացնում՝ թաքնված, բացահայտ դրսևորման, ակտիվ ընթացքի և հետևանքների։

գ/ Հակամարտության հետևանքները

Առաջին տեսակը վերադարձն է հակամարտության ելակետային վիճակին և քաղաքական, տնտեսական և այլ բարեփոխումների անցկացումը։
Երկրորդը՝ փոքրամասնություն կազմող ազգային համայնքի անջատումն է մեծամասնության պետությունից և սեփական ինքնիշխան պետության ստեղծումը։

դ/ Տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ միջոցներով

Խնդիրը խաղաղ տարբերակով լուծելու դեպքում օգնության է հասնում Միջազգային դատարանը։ Իսկ պատերազմի միջոցով խնդիրը լուծվում է հոգուտ հաղթող կողմի։

Posted in Քաղաքագիտություն

Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։
«Ժնևի իրավունք»-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։

Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.

  • գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ (ԺԿ I),
  • ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ (ԺԿ II),
  • ռազմագերիներ (ԺԿ III),
  • քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում (ԺԿ IV)։
Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականության գործոնները

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Մերձավոր և Միջին Արևելքում: Մյուս երկրներից աչքի և են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:

Շարունակել կարդալ
Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի,բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները,որոնք հանքային ռեսուրսներ են մատկարարում իրենց։

Կարդալ ավելին
Posted in Քաղաքագիտություն

Ազգային շահեր

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
Ազգային շահ հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտական և լավագույն որևէ երկրի համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունք է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ։

3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական 
Շահերը կարող են լինել՝ կենսականորեն կարևոր և երկրորդական, երկարատև և ժամանակավոր։
Գլխավոր, մշտական ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհա-քաղաքական բնութագրիչներով․ դրանք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողությունները և այլն։ 

Posted in Քաղաքագիտություն

Արտաքին քաղաքականության կառավարումը

Առաջադրանք
Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն։ Օրինակ՝ բյուջետային վերահսկողություն, միջազգային խնդիրների պարզաբանում և լուծում, վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը։

Շարունակել կարդալ
Posted in Քաղաքագիտություն

Միջազգային իրավունք

Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։

Ազգային իրավունքը վերաբերվում է միայն տվյալ ազգին: Իսկ միջազգային իրավունքը իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։

Շարունակել կարդալ